«Առաջին տրոլեյբուսը» (ռուս.՝ «Первый троллейбус»), 1963 թվականի խորհրդային սև-սպիտակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին[1]։ Ֆիլմն առանձնանում է նրանով, որ այն նկարահանվել է ռեժիսորի կողմից հրավիրված երիտասարդ, հետագայում հայտնի դարձած դերասանների մասնակցությամբ։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի մայիսի 6-ին[2]։
Սյուժե
Հարավային ծովափնյա քաղաքի գործարանում աշխատող երիտասարդները մշտապես աշխատանքի են գնում առաջին առավոտյան տրոլեյբուսով, որի վարորդը՝ երիտասարդ համակրելի Սվետլանան, իր ուղևորների մեջ նոր լավ ընկերներ է գտնում։ Սվետան իր հարազատների պնդմամբ թողնում է աշխատանքը՝ ինստիտուտ ընդունվելու համար։ Բայց անմիջապես զգում է, որ իր կյանքում պակասում է նրանց ուշադրությունը, ում նա պետք է ամեն օր, այդ նույն ուղևորները ձեռնարկում են բոլոր փորձերը (նույնիսկ շատ հուսահատ), որպեսզի Սվետլանան նորից սկսի աշխատել որպես տրոլեյբուսի վարորդ։
Դերերում
- Իրինա Գուբանովա – Սվետլանա, տրոլեյբուսի վարորդ
- Լև Սվերդլին – Սվետլանայի հայրը
- Նինա Սազոնովա – Սվետլանայի մորաքույրը
- Ալեքսանդր Դեմյանենկո – Սերգեյ
- Դալվին Շչերբակով – Պոլ (նորամուտը կինոյում)
- Եվգենի Անուֆրիև – Վասյա
- Օլեգ Դալ[3] – Սենյա
- Վիկտոր Բորցով- Կիրյուշին
- Նինա Դորոշինա[4] – Դաշա[5]
- Վալենտին Բրիլեև – Սինիցին
- Միխայիլ Կոնոնով – Կոլյա Չումակով
- Ալեքսեյ Գրիբով – պահակ աղյուսի գործարանում
- Գեորգի Վիցին – հարբած ուղևոր
- Մուզա Կրեպկոգորսկայա – դիսպետչեր տրոլեյբուսի այգում
- Նիկոլայ Պարֆյոնով – բեղավոր վարորդ
- Վալերի Սոմով – սիրահար
- Պյոտր Սավին – ոստիկան
- Ստանիսլավ Չեկան – ՄՏԲ-82 տրոլեյբուսի վարորդ
- Անդա Զայցե – Մարինա
- Վալերի Զոտով – երիտասարդական բրիգադի անդամ
- Գերման Կաչին – բրիգադի զվարճալի անդամ
- Վլադիմիր Կոլոկոլցև – երիտասարդական բրիգադի անդամ
- Միխայիլ Սուվորով – երիտասարդական բրիգադի անդամ
- Ալլա Բուդնիցկայա – էպիզոդ, երկրպագուի ընկերուհի
- Լարիսա Գորդեյչիկ – էպիզոդ, երկրպագուի ընկերուհին
- Իրինա Զարուբինա – էպիզոդ, տրոլեյբուսի ուղևորուհի
- Պավել Սուխանով – տրոլեյբուսի ուղևոր
- Գրիգորի Շմոյլով – էպիզոդ
- Միխայիլ Ցինման – էպիզոդ
- Վալերի Ժիտնիկով – երիտասարդական բրիգադի անդամ
- Վ. Ուստինով – երիտասարդական բրիգադի անդամ
Էպիզոդներում նկարահանված դերասաններ, որոնք նշված չեն լուսագրերում․
- Սավելի Կրամարով – ձրիակեր, Կոլյայի ընկերը
- Եվգենի Ստեբլով – պորտաբույծ
- Վլադիմիր Մարենկով – վարորդ
- Իվան Սավկին – Միկոշին, վարորդ տրոլեյբուսի այգում
- Վալերի Պոգորելցև – երիտասարդական բրիգադի անդամ
- Կիրա Գուրեցկայա – տրոլեյբուսի ուղևորուհի
- Աննա Սերգեևա – տրոլեյբուսի ուղևորուհի
Նկարահանող խումբ
- Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
- Սցենարի հեղինակներ՝ Յունիոր Շիլովը, Իոսիֆ Լեոնիդովը
- Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Էշպայ, Ռոստիսլավ Բոյկո
- Օպերատոր՝ Վիտալի Գրիշին
- Նկարիչ՝ Յուրի Բոգատիրենկո
- Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Ֆլյանգոլց
- Մոնտաժող՝ Էտնա Մայսկայա
- Կոստյումների նկարիչ՝ Պ. Ակիմովա
- Գրիմարար՝ Ե. Տիմոֆեևա
- Խմբագիր՝ Ա. Չերչենկո
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
- Տնօրեններ՝ Սերաֆիմ Բենիովա, Ե. Սապով
Երգեր
- Սրճարանում «За тобою вслед» երգը (տեքստը՝ Լ. Դերբենյովի, երաժշտություն՝ Ա. Էշպայի և Ռ. Բոյկոյի) կադրից դուրս կատարում է Վլադիմիր Տրոշինը։
Նկարահանումներ
Կինոժապավենն լիրիկական ֆիլմ է. այնտեղ ցուցադրվում է 1960-ականների սկզբի Օդեսայի առավոտյան մթնոլորտը (կինոֆիլմը նկարահանվել է այս քաղաքում, ինչպես նաև որոշ տեսարաններ նկարահանվել են Մոսկվայում)։
Ֆիլմի առաջին կադրերը՝ տրոլեյբուսների առավոտյան մեկնումը դեպի երթուղիներ, նկարահանվել են Մոսկվայում, 2-րդ տրոլեյբուսային այգում (Նովոռյազանսկի փողոց)։
Օդեսայում ապրիլի 10-ին տրոլեյբուսի շրջադարձը նկարահանվել է հրապարակում ։ Կադրում երևում են կառուցվող բնակելի տները ակադեմիական փողոցի և Չեռնյախովսկու փողոցի միջև ։
Նկարահանումներում ավելի շատ ներգրավված է եղել ԶիՈւ-5 տրոլեյբուսը (համարը՝ 201), որի վրա աշխատում է գլխավոր հերոսուհին, բազմաթիվ տեսարաններում առկա են նաև ՄՏԲ-82 տրոլեյբուսները և մի շարք կադրերում՝ ՄՏԲԷՍ-ը, ցուցադրված է տրոլեյբուսի իսկական պարկը, ինչպես նաև իրական վարորդներ ու ուղևորներ։
Ծանոթագրություններ