Առաջին գիշերվա իրավունք, (ֆր.՝ droit du seigneur՝ [Ն 1] տիրոջ իրավունք, նաև հայտնի որպես լատին․՝ jus primae noctis[Ն 2], առաջին գիշերվա իրավունք, prima nocta), ենթադրյալ օրինական իրավունք միջնադարյան Եվրոպայում, որը թույլ էր տալիս ֆեոդալական տերերին բռնաբարել իրենց ենթակա կանանց, մասնավորապես՝ իրենց հարսանեկան գիշերներում։
Պատմաբաններ Դևիդ Ա. Ուոլքերը և Հեկտոր Մաքկենին գրել են, որ այդ «իրավունքը» կարող էր գոյություն ունենալ միջնադարյան Եվրոպայում[1][2], բայց այլ պատմաբաններ եզրակացրել են, որ այն առասպել է, և որ դրա մասին բոլոր հիշատակումները հետագա ժամանակներից են[3][4]։
Տերմինաբանություն
«Droit du seigneur» ֆրանսերեն արտահայատությունը բառացի թարգմանվում է որպես տիրոջ իրավունք, բայց մայրենի ֆարնսերենը նախընտրում է «droit de jambage»-ն (ֆրանսերեն: , որտեղ jambe-ը «ոտք» է) կամ droit de cuissage (ֆրանսերեն: , որտեղ cuisse-ը «ազդր» է)։
Տերմինը հաճախ օգտագործվում է լատիներեն«jus primae noctis» արտահայտության հոմանիշ, որը թարգմանվում է որպես «առաջին գիշերվա իրավունք»։
Հնագույն դարաշրջան
Շումերաբաբելական «Գիլգամեշ» էպոսում Գիլգամեշ արքան նկարագրվում է որպես նման սովորություն ունեցող․ «Նա արքա է, նա անում է, ինչ՝ ուզում է․․․ աղջկան վերցնում է մորից և օգտագործում է նրան, վերցնում է զինվորի դստերը, երիտասարդի հարսնացուին»[5]։
Նրա ընկեր Էնկիդուի հետ նրա առաջին հանդիպումը այս գործողություններից որևէ մեկի փորձ է, որտեղ Էնկիդուին հաջողվում է կանգնեցնել նրան։
Հերոդոտոսը նման սովորույթ է նկարագրում նաև Մարմարիկայում, անտիկ Լիբիայում․
Նրանք նաև միակ ցեղն են, որի մոտ կա սովորություն թագավորի մոտ բերել բոլոր ամուսնացող կանանց, որպեսզի նա ընտրի իրեն հաճելիներին։
- Հերոդոտոս, գիրք 4
Երբ մ.թ.ա. 280 թվականին ԷտրուսկներիՎոլսինիի քաղաքի պլեյբեյները ըմբոստացան ազնվականների դեմ, նրանք իրենց կանանց վերցրեցին իրենց համար և ազնվականների աղջիկներին դրեցին «jus primae noctis»-ի տակ, մինչ նրանց բոլոր նախկին տերերը ում վրա ձեռքը դնում էին, կարող էին խոշտանգել մինչև մահ[6]։
Միջնադարյան Եվրոպա
Միջնադարյան ամուսնության տուգանքը երբեմն մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ից հրաժարվելու վճար[7]։ Այլընտրանքորեն դա մեկնաբանվել է որպես տիրոջը փոխհատուցում նրա հողերը լքող երիտասարդ կանանց համար[1]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի, ապացույցները ցույց են տալիս, որ դա վասալային ամուսնությունների հետ կապված դրամական հարկ էր, քանի որ զգալի թվով իրավունքներ կապված էին ամուսնության հետ[4]։
Նմանատիպ վճարումը եկեղեցու իշխանություններին նույնպես մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ի հարկ։ Սակայն, բրիտանացի գիտնական Վ․ Դ․ Հովարտի կարծիքով, եկեղեցին որոշ դեպքրում արգելում էր հարաբերությունները հենց առաջին ամուսնական գիշերը։ Վճարն էլ «մեղքերի թողություն» (Ինդուլգենցիա) էր եկեղեցու կողմից[8]։
Howarth, WD (1971). «'Droit du seigneur': fact or fantasy». Journal of European Studies. Vol. 1, issue 4. էջեր 291–312.
Evans, Hilary. Harlots, whores & hookers: a history of prostitution. Taplinger Pub. Co., 1979.
Schmidt-Bleibtreu, Hermann Friedrich Wilhelm. Jus Primae Noctis im Widerstreit der Meinungen. Bonn: Röhrscheid, 1988.
Utz, Richard. "'Mes souvenirs sont peut-être reconstruits': Medieval Studies, Medievalism, and the Scholarly and Popular Memories of the 'Right of the Lord's First Night'Կաղապար:-", Philologie im Netz 31 (2005), 49–59.
Wettlaufer, Jörg. "The jus primae noctis as a male power display: A review of historic sources with evolutionary interpretation", in Evolution and Human Behavior Vol. 21: No. 2: pages 111–123. Elsevier, 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 526)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!