Աշոտ Դանիելյան (ծանրորդ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Դանիելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 11, 1974(1974-04-11) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝187 սանտիմետր

Աշոտ Ռոմանի Դանիելյան (ապրիլի 11, 1974(1974-04-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ։

1999 և 2000 թվականներին երկու անգամ անընդմեջ Դանիելյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Երկու անգամ մասնակցել է օլիմպիական խաղերի. Առաջինը 1996 թվականին, որում ձախողվեց՝ գրավելով 13-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը 2000-ի Սիդնեյի օլիմպիադան էր, երբ գրավեց երրորդ տեղը, բայց չստացավ բրոնզե մեդալն ու որակազրկվեց խթանիչներ օգտագործելու համար։ Դանիելյանը կարող էր լինել երկրորդ օլիմպիական մեդալ նվաճած ծանրորդը անկախ Հայաստանի պատմության մեջ։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Աշոտ Դանիելյանը ավարտեց կարիերան[1]։

2008 թվականից Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ 2009 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի պատվավոր կոչում[2]։

Ծանոթագրություններ

  1. «Աշոտ Դանիելյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  2. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին


Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!