Աշխարհիկ պետություններ Պետությունները պաշտոնական կրոններով Տվյալները բացակայում են
Աշխարհիկ պետություն, (անգլ.՝ secular state) պետության բնութագրիչ, ըստ որի եկեղեցին անջատված է պետությունից, իսկ դպրոցը եկեղեցուց։ Պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործունեությանը, իսկ պետությունը պարտավոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։ Բազմաթիվ սահմանադրություններում ամրագրված է պետության աշխարհի- կությանը կամ պետության անջատված լինելը եկեղեցուց (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, միջինասիական հանրապետություններ. Ադրբեջան, Ալբանիա և այլն)։
Չնայած պետության եկեղեցուց անջատման գործընթացի ավելի քան երկու հարյուրամյա պատմությանը, այնուամենայնիվ բազմաթիվ պետություններում, այդ թվում ժողովրդավար, սահմանադրորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական Եկեղեցու ինստիտուտը
Հայաստանի Սահմանադրություն
Հայաստանի Սահմանադրությամբ անմիջականորեն ամրագրված չէ Հանրապետության աշխարհիկ բնույթը և առհասարակ չի դրսևորված եկեղեցու նկատմամբ որևէ առանձնահատուկ վերաբերմունք։ Բոլոր ժողովրդավար պետությունների նման Հայաստանում հռչակվել է դավանանքի ազատության իրավունքը, ընդ որում կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով (հ. 23)։
Աղբյուրներ
Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
А․ Б. Барихин «Большой юридический словарь», 2002 թ, Մոսկվա