Անտոնիո Միգել Մատեու Լաոս (իսպ.՝ Antonio Miguel Mateu Lahoz, մարտի 12, 1977(1977-03-12), Algímia d'Alfara, Camp de Morvedre, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մրցավար։ ՖԻՖԱ-ի մրցավար 2011-ից 2023 թվականներին։
Կարիերա
Մրցավարի կարիերան սկսել է 1992 թվականին, 1999 թվականին արդեն վարել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի հանդիպումները։ 2002 թվականից նա աշխատել է Սեգունդա Բ դիվիզիոնում՝ երկու տարի աշխատելուց հետո չորս մրցաշրջան աշխատել է Իսպանիայի երկրորդ ամենակարևոր դիվիզիոնի Սեգունդա դիվիզիոնում։ 2008 թվականից վարում է Լա լիգայի (Իսպանիայի առաջնության բարձրագույն խումբ) հանդիպումները, նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին «Սևիլիայի» և «Սպորտինգի» (Խիխոն) միջև կայացած խաղում[1]։
2011 թվականի հունվարի 1-ին դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար։ Այս կարգավիճակում նորամուտը նշել է մարտի 26-ին Կոլումբիայի և Էկվադորի ազգային հավաքականների ընկերական խաղում, խաղը տեղի է ունեցել Մադրիդում և ավարտվել կոլումբիացիների հաղթանակով՝ 2:0[2]։
2011 թվականի դեկտեմբերի 1-ին իր նորամուտը նշել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում՝ 5-րդ տուրում վարելով գերմանական Շալկե 04-ի և ռումինական «Ստյաուայի» (Բուխարեստ) միջև խաղը։
Մեկ տարի անց՝ 2012 թվականի դեկտեմբերին, Անտոնիոն իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ վարել է ֆրանսիական «Մոնպելիեի» և գերմանական «Շալկե 04»-ի միջև հանդիպումը։
2014 թվականի ապրիլի 16-ին Լաոսն առաջին անգամ վարել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը, որում հաղթանակ է տարել արքայական ակումբը 2:1 հաշվով[3]։
Վարել է 2015 թվականի երիտասարդական թիմերի աշխարհի առաջնության հանդիպումները, 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերը, 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնությունների որակավորման խաղերը։
2016 թվականի ամռանը վարել է Ռիո դե Ժանեյրոյի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի հանդիպումները[4]։
Ընտրվել է 2017 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության գլխավոր մրցավարների թվում[5][6][7][8]։
2018 թվականին ընդգրկվել է մրցավարների շարքում՝ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները սպասարկելու համար[9]։
2021 թվականին դատել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2020/2021 մրցաշրջանի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»։
2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։
2023 թվականի հունիսին Մատեուն հայտարարել է ֆուտբոլային մրցավարի կարիերան ավարտելու մասին[10][11]։
Աշխարհի առաջնություն 2022
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ