Անետ Օլզոն (շվեդ. Anette Olzon, ծննդյան ժամանակ Անետ Ինգեգերդ Բլյուկերտշվեդ. Anette Ingegerd Blyckert ծնվել է 1971 թվականի հունիսի 21), շվեդ երգչուհի, Նայթվիշ սիմֆո-մետալ խմբի ներկայիս վոկալիստ։ Ընտրվել է 2000 թեկնածուների թվից։ Փոխարինել է Նայթվիշի նախկին վոկալիստ՝ Տարյա Տուրունենին։ Նախկինում եղել է Alyson Avenue խմբի վոկալիստ։
Կենսագրություն
Ծնվել է 1971 թվականի հունիսի 21-ին, Շվեդիայում, Հելսինգբորգ քաղաքում։ Անետը մեծացել է երաժշտական ընտանիքում և զբաղվել է երգով դեռ մանկուց։ 13 տարեկանից մասնակցել է տաղանդների մրցույթներում, 17 տարեկանում մտել է իր առաջին ղմբի կազմի մեջ։ 21 տարեկանում խաղացել է իր մենակատարողական դերը "Gransland" ռոք-օպերայում, ինջից հետո ընդունվեց Գյոթեբորգի բալետի ակադեմիա։ Երգել է տարբեր երգչախմբերում, խմբերում, մասնակցել է տարբեր նախագծերում սեսիոն վոկալիստի կարգավիճակով,
մեկ անգամ երգել է հարսանիքի ժամանակ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում կատարել է տարբեր վոճերի երգեր։
2010 թվականին նա պատրաստվում էր թողարկեր իր մենակատարողական ալբոմը, ինչի մասին Անետը հայտնել էր իր բլոգում, սակայն ալբոմի թողարկումը հետաջգվեց անհայտ ժամկետով, ինչը պայմանավորված էր Անետի երկրորդ որդու՝ Նեմոյի ծնունդով։