Անդրեաս առաքյալի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Первозванному), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկին, Պետրոս առաքյալի եղբորը և ոմն Հովնանի որդուն` Անդրեաս առաքյալին։ Հուշարձանը պատկերում է X-աձև (Անդրեևյան) խաչի վրա խաչված սուրբ Անդրեաս առաքյալին` ի հիշատակ բռնադատված բանտարկյալների, որոնք կառուցել են Մոսկվայի անվան ջրանցքը, և այդ տեղում եղել է նրանց ընդհանուր գերեզմանը[1]։
Պատմություն
Հուշարձանը տեղադրվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին, սուրբ Անդրեաս առաքյալի հիշատակման օրը` Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 76-րդ կիլոմետրին։ Տեղադրման նախաձեռնողներն են երգչուհի Վիկա Ցիգանովան և նրա ամուսինը` բանաստեղծ, երգահան, դիզայներ Վադիմ Ցիգանովը[1]` Խիմկի քաղաքային օկրուգի վարչակազմի և նրա ղեկավար Վ. Վ. Ստրելչենկոյի ակտիվ մասնակցությամբ։ Արձանը օծել է Դոլգոպրուդնի-Խիմկիի օկրուգի եկեղեցիների վանահայր Վլադիմիրը (Դենիսով)[1]։
Նկարագրություն
X-աձև (Անդրեևյան) խաչի վրա խաչված է սուրբ Անդրեաս առաքյալը։ Պատվանդանին փակցված տախտակի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Սուրբ Անդրեաս առաքյալ։ Բարեգործներ` Ժիլենկովներ Միխայիլ և Մարիա, Ժիլենկով Վալերի, Իվանովա Նատալյա»։ Դրանից ներքև` պատվանդանի հիմքում կարմիր տառերով արված է հետևյալ մակագրությունը. «Այս անտառում տեղակայված էին բռնադատվածների ճամբարները, որոնք կառուցում էին Մոսկվայի անվան ջրանցքը... Այստեղ էլ նրանք թաղվել են...»[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ