|
---|
Երկիր | Վրաստան |
---|
Թվական | 2007 |
---|
Ռեժիսոր | Դավիթ Կանդելակի |
---|
Պրոդյուսեր | Դավիթ Կանդելակի |
---|
Սցենարի հեղինակ | Լևան Կողուաշվիլի Դավիթ Կանդելակի |
---|
Օպերատոր | Դավիթ Կանդելակի |
---|
Երաժշտություն | Հնչյունը` Մադոնա Թևզաձե Մոնտաժը` Գեորգի Մոդեբաձե Գոգա Մչևեդլիշվիլի |
---|
Տևողություն | 60 րոպե |
---|
Ամերիկան մեկ սենյակում (վրաց.՝ ამერიკა ერთ ოთახში), 2008 թվականին ռեժիսոր Դավիթ Կանդելակիի նկարահանած ֆիլմ[1]։
2008 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։
Սյուժե
Ֆիլմը 50-ամյա վրացի ճարտարապետի մասին է, որն արդեն 13 տարի Նյու Յորքի Սինգ Սինգ հայտնի բանտում է. նա ցմահ դատապարտյալ է։ Ասում են՝ պատիժը ուրիշի փոխարեն է կրում։ Երբ մոտ ընկերները հարցնում են՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ սիրո պատճառով։ Ֆիլմը նաև այն ֆրանսիացի լուսանկարչուհու մասին է, որը սիրահարված է վրացի բանտարկյալին։ Նա թողել է իր բարեհաջող կարիերան և բարձր հասարակական դիրքը Փարիզում ու կյանքը նվիրել մի մարդու, որը կործանման եզրին է։ Երբ հարցնում են՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ սիրո պատճառով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ