Աթենական թվային համակարգ, մինչև մ.թ.ա. III դարը Հին Հունաստանում կիրառված ոչ դիրքային հաշվարկման համակարգ։ Այն թվերի փոխարեն կիրառում է հունական տառերը, ի դեպ՝ որպես թվանշան էին ծառայում այն բառերի առաջին տառերը, որոնք նշանակում էին համապատասխան թիվը։ Մ.թ.ա. III դարից հետո աթենական թվային համակարգը դուրս մղվեց հունական թվային համակարգի կողմից։
նշան
|
նշանակություն
|
անվանում
|
Ι
|
1
|
ἴος «իոս»
|
Π
|
5
|
πέντε «պենտե»
|
Δ
|
10
|
δέκα «դեկա»
|
Η
|
100
|
ἑκατόν «խեկատոն»
|
Χ
|
1 000
|
χίλιοι «խիլիոյ»
|
Μ
|
10 000
|
μύριοι «մյուրիոյ»
|
Նաև կիրառվում էին լրացուցիչ թվանշաններ՝ 50, 500, 5 000 և 50 000 թվերի նշանակման համար, որոնք իրենցից ներկայացնում էին 5 թվանշանի զուգակցումը 10, 100, 1 000, 10 000 թվանշանների հետ։
Թվերը գրելիս նախ գրում էին մեծ թվերը, հետո՝ փոքր։ Օրինակ՝
Աթենական թվային համակարգում թվերը գրելու սկզբունքն զգալի նմանություն ունի հռոմեական թվերին։ Դա կարող է կապված լինել արևելյան միջերկրածովյան մշակույթի՝ էտրուսկների վրա ունեցած ազդեցությամբ, որոնցից հռոմեացիները փոխ էին առել հաշվարկման համակարգը։
Հատուկ թվային սիմվոլներ էին գործում մեկ դրախման նշանակելու[1], մեկ տաղանդը և ստատորը[2], մինաները[3], մեկ երկրորդը[4] և մեկ քառորդը ներկայացնելու համար[5]։
Ծրագրեր
- Титло — հունական, աթենական և հին հունական թվերի թարգմանության ծրագիր
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- J. J. O'Connor, E. F. Robertson (2001-01). «Greek number systems». MacTutor History of Mathematics archive. School of Mathematics and Statistics, University of St Andrews, Scotland.
- Титло — հունական և հին հունական թվերի թարգմանության ծրագիր