Ծնվել ու մեծացել է Փարիզում։ Գրականության ասպարեզում առաջին լուրջ հաջողությունը ձեռք է բերել Շառլ Դեսնուայեի համահեղինակությամբ գրած «Էմիլ, կամ՝ Ֆրանսիայի պերի որդին» (Émile, ou le fils d'un pair de France) (1831) դրամայի շնորհիվ։ Հետագայում գրել է մոտավորապես երկու հարյուր թատերախաղ (դրանց մի մասը՝ այլ թատերագիրների հեղինակակցությամբ), ինչպես նաև՝ օպերաների, բալետներիլիբրետոներ։
Ադոլֆ դ՛Էներիի լավագույն ստեղծագործություններից են Կասպար Հաուզերի մասին թատերախաղը (Օգյուստ Անիս-Բուրժուայի համահեղինակությամբ, 1838 թ.), «Փարիզի բոհեմը» (Les Bohémiens de Paris, Էժեն Գրանժեի համահեղինակությամբ, 1842 թ.), «Մարի-Ժան, կամ՝ Ժողովրդի կինը» ( Ժյուլիեն դը Մալիանի համահեղինակությամբ, 1845 թ.), ամերիկացի կին գրող Հարրիեթ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» վեպի հիման վրա թատերագիր Դյումանուայի հեղինակակցությամբ գրած դրաման (1853 թ.) և նրա գլուխգործոցը համարվող ու դասական երկերի շարքին դասված «Երկու որբ» թատերախաղը (Էժեն Կորմոնի համահեղինակությամբ, 1875 թ.)[9] (ի դեպ, այս վերջին ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից Maurice Tourneur), 1942 (ռեժիսոր Carmine Gallone), 1965 (ռեժիսոր Ռ. Ֆրեդա)։
Մի ամբողջ շարք օպերաների համար Ադոլֆ դ՛Էներիի գրած լիբրետոներից հիշատակության են արժանի հետևյալները.
Շառլ Գունո - Le tribut de Zamora (Լուի Գալեի համահեղինակությամբ, 1881 թ.)
Ժյուլ Մասնե - Le Cid ( Էդուար Բլաուի համահեղինակությամբ, 1885 թ.)
Դանիել-Ֆրանսուա-Էսպրի Օբեր - Le premier jour de bonheur (Կորմոնի համահեղինակությամբ, 1868 թ.)
Ադոլֆ ԱդանիLa rose de Terone (1840), Si j'étais roi (1852), Le muletier de Tolède (1854), À Clichy (1854), Մասնեի ստեղծագործության վաղ շրջանի Don César de Bazan (1872) և Էրվեի La nuit aux soufflets (1884) օպերաների համար գրած լիբրետոները։
Բացի այդ, դ՛Էներին բեմականացման է նախապատրաստել Օնորե դը ԲալզակիMercadet ou le faiseur կատակերգությունը, որն առաջին անգամ ներկայացվել է Théâtre du Gymnase-ում, 1851 թվականին։ Այս ամենի հետ մեկտեղ, հակառակ ընդունված կարգի, երբ ժողովրդականություն վայելող վեպերն են վերափոխում թատերախաղի, նա իր թատերախաղերից մի քանիսն է վերածել վեպերի[9]։
Հիշատակ
2015 թվականին հիմնվել է Ադոլֆ Էներիի բարեկամների ընկերություն (Société des amis d'Adolphe d'Ennery), որն իր առջև նպատակ է դրել նպաստել գրողի ստեղծագործությունների տարածմանն ու խորացված ուսումնասիրությանը, ստեղծել նրա կյանքի ու գործերի վերաբերյալ համապարփակ հանրագիտարան, այն տեղադրել համացանցում ու դարձնել հանրամատչելի։
Ֆիլմագրություն
Փայլուն գործ, ռեժիսոր՝ Ջորջ Մելֆորդ (1914, Une Cause célèbre թատերախաղի հիման վրա)
Դոն Սեզար դը Բազանը, ռեժիսոր՝ Ռոբեր Վինյոլա (1915, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
Երկու որբ, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1915, նույնանուն թատերախաղի հիման վրա)
Նահատակը, ռեժիսոր՝ Կամիլլո դե Ռիզո (Իտալիա, 1917, նույնանուն թատերախաղի հիման վրա)
Իրունի կոմս դոն Սեզարը, ռեժիսորներ՝ Լուի Կոլմ և Յակոբ Ֆլեկ (Ավստրիա, 1918, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
Արկածախնդիրը, ռեժիսոր՝ Գորդոն Էդվարդս] (1920, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
Belphegor the Mountebank, ռեժիսոր՝ Բերթ Ոեյն, (Մեծ Բրիտանիա, 1921, Paillasse թատերախաղի հիման վրա)
Orphans of the Storm, ռեժիսոր՝ Դ. Գրիֆիթ (1921, The Two Orphans թատերախաղի հիման վրա)
Ռոզիտա, ռեժիսոր՝ Էռնստ Լուբիչ (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
Իսպանացի պարողը, ռեժիսոր՝ Հերբերտ Բրենոն (1923, Don César de Bazan թատերախաղի հիման վրա)
Նահատակը, ռեժիսոր՝ Շառլ Բուրգե (Ֆրանսիա, 1927, նույնանուն թատերախաղի հիման վրա)
Երկու որբ, ռեժիսոր՝ Մորիս Տուռնո (Ֆրանսիա, 1933, նույնանուն թատերախաղի հիման վրա)
Երկու որբ, ռեժիսոր՝ Կարմինե Գալոնե (Իտալիա, 1942, նույնանուն թատերախաղի հիման վրա)