Աբու Քամալի գավառ (արաբ․՝ منطقة أبو كمال) կամ Ալ-Բուքամալի գավառ (արաբ․՝ منطقة البوكمال), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի մարզի 3 գավառներից մեկը։
Վարչական կենտրոնն է Աբու Քամալ քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով գավառը ունի 265 142 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Աբու Քամալի գավառը բաղկացած է 4 շրջաններից՝
Ծանոթագրություններ
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
Արտաքին հղումներ