Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի (արաբ․՝ أبو مسلم التركماني), ծնյալ Ֆադիլ Ահմադ Աբդալա ալ Հիյալի (արաբ․՝ فاضل أحمد عبد الله الحيالي 1959, Tal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968) - օգոստոսի 18, 2015(2015-08-18), Մոսուլ, Իրաք), էթնիկ թուրքոման կամ իրաքցի թուրքմեն։ Ծառայել է Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակի հատուկ նշանակության ընտրազորում՝ Իրաքի Հատուկ Հանրապետական գվարդիայում[1][2][3]։ ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժումից հետո, ալ-Թուրքմանին զորացրվել է բանակից և բանտարկվել Քեմփ-Բուկկայում, որտեղ պահվում էին Սադդամ Հուսեյնի բանակի շատ այլ նախկին սպաներ, որոնք հետագայում դարձան Իրաքի և Լևանտի իսլամական պետության` ԻԼԻՊ-ի գրոհայիններ։ Բանտից ազատվելուց հետո, ալ-Թուրքմանին միացել է ԻԼԻՊ-ին և դարձել նրա ղեկավարի` խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և փոխարքան Իրաքում։ Նա ԻԼԻՊ-ի «ստվերային առաջնորդներից» մեկն է, որը նշանակում և հանում է Իսլամական պետության վիլայեթների մարզպետներին։
Սպանվել է Մոսուլ քաղաքի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրաքում հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ զինվորական իր կոչումով եղել է Իրաքի հետախուզության փոխգնդապետ[4]։
Ծանոթագրություններ
Գրականություն