Աբու Դաբիի միջազգային օդանավակայան, ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիին սպասարկող հիմնական միջազգային օդանավակայան։ ԱՄԷ-ի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանն է Դուբայի միջազգային օդանավակայանից հետո: Հանդիսանում է Etihad Airways-ի կենտրոնը, ինչպես նաև Wizz Air Abu Dhabi-ի և Air Arabia Abu Dhabi-ի գործառնական բազան:
Օդանավակայանը սպասարկում են 24 ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են կատարում 128 ուղղություններով[1]։
Օդանավակայանը 2024 թվականին վերանվանվել է Զայեդ միջազգային օդանավակայան՝ ԱՄԷ-ի հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունով։
Պատմություն
Օդանավակայանը առաջին անգամ գործարկվել է 1982 թվականին: Մինչ այս Աբու Դաբիում գործում էր Ալ Բաթին օդանավակայանը, որը քաղաքը սպասարկող հիմնական միջազգային օդանավակայանն էր, սակայն օդանավակայան հասնելը դժվար է, քանի որ այն գտնվում էր Աբու Դաբի կղզում, և որ կղզին այն ժամանակ միայն մեկ կամրջով միացված էր մայրցամաքին:
Ծանոթագրություններ
- ↑ «PASSENGER TRAFFIC AT ABU DHABI INTERNATIONAL AIRPORT DURING FIRST HALF OF 2023 INCREASES BY 67% YEAR-ON-YEAR». ADAC (անգլերեն). Վերցված է 2024-07-22-ին.