Աբու Դաբիի Լուվր, գեղարվեստական թանգարան Աբու Դաբիում, որի բացումը կայացել է 2017 թվականին[2]։
Աբու Դաբիի Լուվրի հավաքածուի մեջ մտնում են տարբեր դարաշրջանների և քաղաքակրթությունների ցուցանմուշներ, այդ թվում՝ Պիկասոյի[3], Պոլ Գոգենի, Էդուարդ Մանեի, Ռենե Մագրիտի, Ջովանի Բելինիի նկարները[4]։
Տեղակայվածություն
Թանգարանի շինությունը տեղակայված է Սաադիյատ կղզու վրա։ Կղզում են տեղակայվելու նաև Սողոմոն Գուգենհայմի թանգարանի մասնաճյուղը և Շեյխ Զաիդի ազգային պատմական թանգարանը[4]։
Հավաքածու
Թանգարանը ցուցադրում է Լուվրի, Ժորժ Պոմպիդուի կենտրոնի, Վերսալի ցուցանմուշներից[5]։ 2014 թվականին հայտարարվել էր, որ Աբու Դաբիի Լուվրը ֆրանսիական թանգարաններից վարձում է Լեոնարդո դա Վինչիի «Չքնաղ Ֆերոնիերային»[6], Անրի Մատիսի աշխատանքները, Վան Գոգի ինքնանկարը, Ժակ Լուի Դավիդի «Նաոպելոնը Սեն Բերնար անցումում» կտավը, Կլոդ Մոնեի «Սեն Լազար կայարանը» աշխատանքը[7]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ