|
Մի շոգ տեխասյան երեկո ինչ-որ ընտանիք դոմինո էր խաղում տան բակում մինչ այն պահը, երբ սկսեսրայրը առաջարկեց գնալ Աբիլին ճաշելու։ Կինն ասաց. «Վատ չի հնչում»։ Ամուսինը, չնայած այն բանին, որ ընթացքը լինելու էր երկար և շոգ, մտածեց, որ պետք է հարմարվել մնացածին և ասաց. «Ըստ իս՝ վատ չէ. հուսով եմ, որ քո մայրը ևս չի հրաժարվի»։ Սկեսուրը պատասխանեց. «Իհարկե, գնացինք։ Ես արդեն վաղուց չեմ եղել Աբիլինում»։
Ճանապարհին շատ շոգ էր, փոշոտ և երկար։ Եվ երբ նրանք վերջապես հասան սրճարան, պարզվեց՝ ուտելիքը համեղ չէր։ Չորս ժամ հետո նրանք հոգնած ու տանջված վերադարձան տուն։
Նրանցից մեկը կեղծավորվելով ասաց. «Վատ ճամփորդություն չէր, այնպես չէ՞»: Սկեսուրն ի պատասխան ասաց, որ իրականում ավելի լավ կլիներ, որ նա տանը մնար, սակայն մեկնեց, քանի որ մնացած երեքը լի էին խանդավառությամբ։ Ամուսինն ասաց. «Ես ուրախ կլինեի ոչ մի տեղ չմեկնել, մեկնեցի միայն մնացածին հաճույք պատճառելու համար»։ Կինն ասաց. «Իսկ ես մեկնեցի՝ հուսալով, որ մնացածը կուրախանան։ Խենթ պետք է լինել նման ճամփորդության մեկնելու համար»։ Սկեսրայրն ասաց, որ նա առաջարկեց դա միայն այն պատճառով, որ իրեն թվաց, թե մնացածների համար ձանձրալի է։
Եվ նրանք նստել էին՝ ապշած այն բանից, որ մեկնել են ճամփորդության, սակայն նրանցից ոչ մեկը դա չի ցանկացել։ Նրանցից յուրաքանչյուրը կնախընտրեր հանգիստ վայելել այդ օրը։
|
|