Աբել Թիֆլիսեցի |
---|
Ծննդյան անուն | Աբել Գուլասպյան |
---|
Մասնագիտություն | գրող |
---|
Աբել Թիֆլիսեցի, Աբել Գուլասպյան (18-րդ դար), հայ գրող։
Կենսագրություն
Աբել Թիֆլիսեցին ապրել է Մոսկվայում։ 1776-1780 թվականներին գրել է արձակ և չափածո մի քանի երկ, որոնք պահպանվում են Վրաստանի Պետական թանգարանի հայկական ձեռագրերի բաժնում[1]։
Երկեր
- Գիրք որ կաչի վահան հաւատոյ
- Պատմութիւն թագաւորաց
- Ոտանաւորք ասացեալ Աբելէ ըստ անձին իւրոյ դիպելոյ
- Երգ քաղցրագոյն
Ծանոթագրություններ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 9–10.