Աբել Թաղարցի
Աբել Թաղարցի (, Դահար, Ալաշկերտի գավառակ) թաղարցի հայ պարոն, ապրել է 160 տարի, աչքերը կուրցած էին[1][2][3]։
Խուլեի վանք
Աբել Թաղարցին գնացել է Խուլեի վանք ուխտի, որտեղ նրա աչքերը բժշկվել են։ Ապա վանքապատկան հողերը խլած Լոյսալի գյուղի մոլլայի դեմ է գնացել և ետ ստացել հողերը[1][2]։ Աբել Թաղարցու մասին հիշատակվում է 1443 թվականին Խուլեվանքում գրված մի ավետարանի մեջ, որը գրել է եպիսկոպոս Գևորգ Չմշկազեկցին[3]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կ․Պոլիս, 1884 Հատոր Բ, էջ 350․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
- ↑ 3,0 3,1 «Հայերէն Յիշատակարաններ», ՊՂԲ (1443).
Աղբյուրներ
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
- «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կ․Պոլիս, 1884 Հատոր Բ, էջ 350․
- «Նօտարք հայոց», Ղևոնդ Փիրղալեմյան, Կ. Պոլիս, 1888, Էջ 131.
- «Հայերէն Յիշատակարաններ», ՊՂԲ (1443).
|
|