|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Բրազիլիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1] (72 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
---|
Հասակ |
190 սանտիմետր |
---|
Քաշ |
83 կիլոգրամ |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ֆլումինենսե |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1968-1970
|
Ֆլումինենսե
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1971-1976
|
Ֆլումինենսե
|
42 (1)
|
1973
|
→ Ֆիգեյրենսե
|
18 (1)
|
1976-1979
|
Վասկո դա Գամա
|
37 (0)
|
1977
|
→ Լաս Վեգաս Կվիքսիլվերս
|
11 (2)
|
1979-1981
|
Պարի Սեն Ժերմեն
|
45 (9)
|
1981-1982
|
Կրուզեյրո
|
21 (1)
|
1982-1984
|
Բոտաֆոգո
|
21 (4)
|
1984-1985
|
Գոյտակազ
|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
1985
|
Գոյտակազ
|
1986
|
Ռիու Ավե
|
1987
|
Բետաֆոգո
|
1987-1988
|
Սանտա Կրուզ (Ռեսիֆի)
|
1988-1989
|
Ինտերնասիոնալ
|
1989-1991
|
Ֆամալիկան
|
1991-1994
|
Բելենենսիշ
|
1994
|
Վիտորիա (Սետուբալ)
|
1994
|
Ինտերնասիոնալ
|
1995
|
Վասկո դա Գամա
|
1997
|
Գուարանի (Կամպինաս)
|
1997-1998
|
Ատլետիկո Պարանաենսե
|
1999
|
Կորիտիբա
|
1999-2000
|
Պարանա
|
2000
|
Վասկո դա Գամա
|
2000
|
Օլիմպիկ (Մարսել)
|
2001
|
Ատլետիկո Մինեյրո
|
2001-2002
|
Բետաֆոգո
|
2002
|
Ատլետիկո Պարանաենսե
|
2002-2003
|
Պոնտե Պրետա
|
2004
|
Ֆլամենգո
|
2005
|
Ֆլումինենսե
|
2005-2007
|
Ինտերնասիոնալ
|
2007-2008
|
Ինտերնասիոնալ
|
2008-2011
|
Ալ Ջազիրա
|
2011-2013
|
Ֆլումինենսե
|
2014
|
Ինտերնասիոնալ
|
2015-2016
|
Ալ Ջազիրա
|
2017-
|
Ֆլումինենսե
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Աբել Բրագա (պորտ.՝ Abel Carlos da Silva Braga, սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), այժմ մարզիչ։
Կենսագրություն
Որպես ֆուտբոլիստ՝ Աբել Բրագան ամենամեծ հաջողությունների հասել է «Ֆլումինենսե» ակումբում 1970-ականներին․ «եռագույնների» հետ միասին Աբելը հաղթել է նահանգի չորս առաջնություններում։ 1977 թվականին նա նվաճել է իր 5-րդ տիտղոսը «Վասկո դը Գամայի» հետ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական հանդիպման (և մի քանի ոչ պաշտոնական խաղերի)։
Դառնալով մարզիչ՝ նա նշանակալի հաջողությունների է հասել տարբեր թիմերի հետ։ Մասնավորապես «Վասկո դա Գամայի», «Ֆլամենգոյի» և «Ֆլումինենսեի» հետ նա չորս անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնություններում, իսկ «Ինտերնասիոնալի» հետ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում 2006 թվականի։ 2008-2011 թվականներին գլխավորել է «Ալ Ջազիրա» ակումբը (Աբու Դաբի), որը 2011 թվականին նվաճել է «ոսկե դուբլ» ԱՄԷ-ի առաջնությունում։
2013 թվականի դեկտեմբերի 13-ին նա վերանշանակվել է «Ինտերնասիոնալի» գլխավոր մարզիչ[2]։
2015-2016 թվականներին երկրորդ անգամ աշխատել է «Ալ Ջազիրայի» հետ։
2016 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ 2017 թվականի մրցաշրջանի համար[3]։
Ձեռքբերումներ
Որպես ֆուտբոլիստ
- Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (3) – 1971, 1973, 1975, 1976 (Ֆլումինենսե), 1977 (Վասկո դա Գամա)
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1978
Որպես մարզիչ
- Բրազիլիայի չեմպիոն – 2012
- Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (4) – 2000 (Վասկո դա Գամա), 2004 (Ֆլամենգո), 2005, 2012 (Ֆլումիննեսե)
- Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն (2) – 2008, 2014
- Պարանա նահանգի չեմպիոն (2) – 1998 (Ատլետիկո Պարանաենսե), 1999 (Կորիտիբա)
- Պերնամբուկու նահնգի չեմպիոն – 1987
- ԱՄԷ չեմպիոն – 2010/11
- ԱՄԷ գավաթակիր – 2010/11
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2006
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության հաղթող – 2006
- Դուբայի գավաթի դափնեկիր – 2008
Ծանոթագրություններ