Ագիլարը «Դեպորտիվո Կալի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հիմնական կազմում նա իր նորամուտը կատարել է 2002 թվականին։ 2005 թվականին «Դեպորտիվոյի» կազմում Աբելը հաղթել է Կոլումբիայի առաջնությունում։ Ակումբում նա անցկացրել է 102 խաղ և խփել 3 գոլ։
2005 թվականին Ագիլարը տեղափոխվել է իտալական«Ուդինեզե» և միանգամից վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Ասկոլի» հայտացուցակում թիմում օտարերկրացիների մեծ թվի պատճառով։ Տեղափոխությունը ձգձգվել է փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, և Աբելը բաց է թողել նախամրցաշրջանային պատրաստությունը և միացել թիմին ընդամենը մեկ ամսով։ «Ասկոլիի» կազմում իր նորամուտը նշել Ագիլարն այդպես էլ չի հասցրել և վերադարձել է «Ուդինեզե»։ 2006 թվականի փետրվարի 5-ին «Յուվենտուսի» դեմ խաղում Ագիլարը նշել է իր նորամուտը Սերիա Ա-ում` հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին[5]։
Բարձր մրցակցության պատճառով Ագիլարը չի կարողացել ամրապնդել իր տեղը ակումբում և սկսել է հանդես գալ վարձավճարով։ 2007/08 մրցաշրջանում Ագիլարն սկսել է խաղալ իսպանական Սեգունդայի«Խերեսում»։ 2008 թվականի օգոստոսի 31-ին «Կորդովայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Դեկտեմբերի 14-ին «Տեներիֆեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[7]։ Ալիկանտեի թիմի կազմում նա անցկացրել է 35 խաղ և խփել 9 գոլ։ Հաջորդ ակումբը, ուր վարձավճարով տեղափոխվել է ֆուտբոլիստը, եղել է «Սարագոսան»։ Օգոստոսի 30-ին «Տենեիֆեի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Լա Լիգայում[8]։ Սեպտեմբերի 25-ին Խիխոնի«Սպորտինգի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[9]։
«Ուդինեզեի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ագիլարը մշտական պայմանագիր է կնքել «Էրկուլեսի» հետ։ 2012 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Օգոստոսի 20-ին «Օսասունայի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[10]։ Օգոստոսի 27-ին «Վալենսիայի» դեմ խաղում Աբելը խփել է երկու գոլ և օգնել իր թիմին խաղն ավարտել ոչ-ոքի[11]։
2013 թվականին Ագիլարը հեռացել է Իսպանիայից և պայմանագիր է կնքել ֆրանսիական«Թուլուզի» հետ[12]։ Օգոստոսի 31-ին «Բաստիի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Լիգա 1-ում[13]։ Դեկտեմբերի 8-ին «Մոնպելիեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում[14]։ Ֆրանսիայում անցկացրած իր երրորդ տարում Ագիլարն ստացել է ծնկի վնասվածք, և ակումբը չի երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը։ 2016 թվականին նա տեղափոխվել է պորտուգալական «Բելենենսիշ» ակումբ։ Փետրվարի 5-ին «Բենֆիկայի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[15]։ Փետրվարի 13-ին «Մորեյրենսեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Բելենենսիշի» կազմում[16]։ 2016 թվականի ամռանն Ագիլարը վերադարձել է «Դեպորտիվո Կալի»[17]։
2018 թվականի ամռանն Աբել Ագիլարը պայմանագիր է կնքել ամերիկյան «Դալլասի» հետ[18]։
Միջազգային կարիերա
2003 թվականին Աբել Ագիլարը Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը ԱՄԷ-ում։ Դեկտեմբերի 2-ին խմբային փուլի՝ Ճապոնիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[19]։ Առաջնության արդյունքում Ագիլարն ազգային թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։
2004 թվականին Ագիլարն ընդգրկվել է Կոլումբիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Պերուում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում Աբելը խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով Մխմբային փուլի՝ Պերուի դեմ խաղում և 1/4 եզրափակչի՝ Կոստա-Ռիկայի հավաքականների դեմ խաղերում։
2005 թվականին Ագիլարը՝ որպես երիտասարդական հավաքականի ավագ, մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Նիդեռլանդներում։ Նույն թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով խմբային փուլի՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում[20] և օգնելով իր թիմին 1/4 եզրափակչում հաղթել Մեքսիկայի հավաքականին[21]։