- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբանա (այլ կիրառումներ)
Աբանա կամ Ապանա, գյուղ Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառում, Շապին-Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ-արևելք, լեռնային վայրում։ Գտնվում էր Երզնկա տանող ճանապարհին՝ բարձադիր վայրում[1]։
Գյուղն ուներ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի և վարժարան։ Միջին դարերում եղել է ամրոց և ճանապարհային կայան։ Գյուղն ունեցել է ամրոց։ Աբանայով է անցել Սեբաստիա-Կարին առևտրական տարանցիկ ճանապարհը։
XIX դարի 70-ական թվականներին ուներ 500 բնակիչ, որից 300-ը հայ էին, իսկ մնացածը թուրք[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։
|