Աբալան (նաև՝ Ավալան, Ավլան, Օդալան, պարս.՝ اوالان), գյուղ Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանում, Ահարի շահրեսթանի Հուրանդ բախշիի Դոդանեղի դահեստանում։
Պատմություն
Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում գյուղի տարածքը մտել է Փայտակարան նահանգի Պիճան գավառի մեջ։ Հետագա ժամանակներից գտնվում է Պարսկահայաստանում, նախկինում գտնվում էր Ղարադաղ գավառում[1]։
Բնակչություն
2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 25 ընտանիք՝ 153 բնակչով[2]։
Ծանոթագրություններ