«Ջեյ Փի Մորգան Չեյս ընդ կո.» (անգլ.՝ JPMorgan Chase & Co.), ամերիկյան անդրազգային դրամագործական և ֆինանսային հոլդինգային ընկերություն։
Համարվում է խոշորագույն բանկային կառույցնԱՄՆ-ում՝ տիրապետելով 2,6 տրիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվների[8]։ Համաձայն «Ֆորբս» հանդեսի կազմած վարկանիշների, բանկը մեծությամբ երրորդ բաժնետիրական ընկերությունն է ողջ աշխարհում[9]։ Ընկերությանը պատկանող հեդջ-ֆոնդը մեծությամբ երկրորդն է Միացյալ Նահանգներում[10]։
Ձևավորվել է 2000 թվականին՝ «Չեյս Մանհեթեն քորփորեյշըն» (Chase Manhattan Corporation) և «Ջեյ Փի Մորգան ընդ կո» (J.P. Morgan & Co.) կազմակերպությունների ձուլման արդյունքում[11]։