JBJ95 (հանգըլ: 제이비제이구오), հարավկորեական դուետ։ Խմբի անդամներն են Կենտա Տակադան և Կիմ Սան Գյունը։ Դուետը սկզբնապես ձևավորվել և ղեկավարվել է Star Road Entertainment-ի և Hunus Entertainment-ի կողմից 2018 թվականին, այնուհետև միայն ղեկավարում էր Star Road Entertainment-ը[1]։ JBJ95-ի առաջնաելույթը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Home սինգլով[2]։
Պատմություն
2018․ Կազմավորում և առաջնաելույթ
Շուտով JBJ խմբի լուծարումից հետո հայտնի դարձավ, որ Սանգյունը և Կենտան շարունակելու են համագործակցությունը միասին խաղալով գլխավոր դերերը Star Road Entertainment-ի և SBS-ի կողմից ստեղծված Ոտաբոբիկ Դիվա (հանգըլ: 맨발의 디바) անվանմամբ վեբ դրամայում։ Ռոմանտիկ կատակերգական դրաման պատմում է երկու երիտասարդների պատմություն, որոնք հանդիսանում են խմբի անդամներ և իրենց ձայնագրման տաղավարում հանդիպում են ուրվականի։ Այն եթեր է հեռարձակվել 2018 թվականի օգոստոսի 11-ին[3]։ Նրանք երկուսն էլ սաունդթրեք թողարկեցին Picture անվանմամբ՝ Ոտաբոբիկ Դիվա․ OST ալբոմ-ի հետ միասին[4]։
Երկրպագուների հետ միասին հանդիպման ժամանակ, որը կայացել է 2018 թվականի հուլիսի 7-ին Սեուլում, Սանգյունը և Կենտան հայտարարեցին, որ փորձում են կազմավորել մշտական դուետ, որի անվանումը դեռևս հայտնի չէ[5]։ Օգոստոսի 17-ին դուետը պաշտոնապես հայտարարեց իրենց անվանումը՝ JBJ95, որը նշանավորում է JBJ-ն և նաև ներառում է երկուսի ծննդյան տարեթիվը՝ 1995[6]:
JBJ95-ի դեբյուտային ցուցադրությունը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 30-ին՝ իրենց առաջին մինի ալբոմի՝ Home թողարկումից հետո[7]։
2019․ Awake, Spark ալբոմներ և Only One թվային սինգլ
2019 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ Սանգյունը լքել է Hunus Entertainment-ը և կնքել է բացառիկ պայմանագիր Star Road Entertainment-ի հետ, այդպիսով JBJ95-ը ներգրավելով բացառապես Star Road Entertainment-ի ղեկավարության տակ[8]։ Նրանց երկրորդ մինի ալբոմը՝ Awake, թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին Seoul Showcase-ում[9]։ Հետևելով մինի ալբոմի առաջխաղացմանը, հայտարարվեց, որ Սանգյունը նկարահանվել է KBS-ի Ես ուզում եմ լսել քո երգը սպասվող դրամայում, որը կցուցադրվի 2019 թվականի հուլիսին[10]։ 2019 թվականի օգոստոսի 6-ին JBJ95-ը վերադառնում է Spark երկրորդ սինգլով և համանուն ալբոմով։ Նրանք շարունակում են Only One թվային սինգլի թողարկումը 2019 թվականի դեկտեմբերի 6-ին։