Football Leaks, ֆուտբոլային ասոցիացիաների մասին ինֆորմացիայի արտահոսք, որը բացահայտում էր եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհում «պղտոր» ֆինանսական գործարքները և բացահայտում մայրցամաքի որոշ ամենամեծ աստղերի կիրառած հարկերից խուսափելու հնարքները։ Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի դեկտեմբերին[1] և 2018 թվականի նոյեմբերին[2] Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) լրատվամիջոցների գործընկերների կողմից հրապարակված հետաքննությունների շարքով, այդ նյութերը հրապարակել են շատ հայտնի պարբերականների, ինչպիսիք են «Der Spiegel»-ը[3], «Mediapart»-ը[4], «El Mundo»-ն[5], «Expresso»-ն[6], «Falter»-ը[7], «L'espresso»-ն[8] և «Le Soir»-ն[9]։
Սկզբում «Football Leaks»-ը հայտնի ֆուտբոլիստների և ակումբների մասին գաղտնի տեղեկատվություն պարունակող կայք էր[10][11][12][13][14]։
«Football Leaks»-ի հեղինակ Ռուի Պինտոն[15] ձերբակալվել է Բուդապեշտում, Հունգարիա, 2019 թվականի հունվարի 16-ին Պորտուգալիայի իշխանությունների խնդրանքով որակավորված շորթման փորձի, գաղտնիությունը խախտելու և տեղեկատվությանը անօրինական հասանելիության կասկածանքով[16][17]։ Նրան արտահանձնել են Պորտուգալիա, իսկ Հանրային նախարարության կողմից նրան մեղադրանք է առաջադրվել 147 հանցագործության մեջ[18][19]։
Ռուի Պինտոն մեղավոր է ճանաչվել մեղադրանքի երեք կետով՝ նամակագրության գաղտնալսման և անձնական էլեկտրոնային նամակներ մուտք գործելու, մեկ շորթման փորձի մեղադրանք և 5 կետով՝ «Doyen Sports Investment Fund»-ին՝ Պորտուգալիայի գլխավոր դատախազության և Լիսաբոնի իրավաբանական ընկերության պատկանող համակարգիչներ չթույլատրված մուտքի և կոտրելու համար[20]։ Արդյունքում նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման[20]։
Արտահոսքեր
Կայքը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերին և ներկայացնում է հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, աշխատավարձը և պայմանագրերը։ Դրա առաջին արտահոսքը վերաբերում էր երրորդ կողմի պայմանագրերին Տվենտեի և «Doyen Sports»-ի միջև, ինչը հանգեցրեց նրան, որ Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան երեք տարով արգելեց Տվենտեին մասնակցել եվրոպական ֆուտբոլային մրցաշարերին[10][11]։Football Leaks-ը նաև պարզել է, որ ՄոնակոնՌադամել Ֆալկաոյի համար վճարել է 43 միլիոն եվրո, այլ ոչ թե մոտ 60 միլիոն եվրո, ինչպես գնահատվում էր[21]։ Բացի այդ, կայքը բացահայտեց, որ երբ Նեյմարը ստորագրեց պայմանագիրը «Բարսելոնա» ՖԱ-ի հետ նա ստացավ ստրագրված 8,5 միլիոն եվրո հոնորար՝ 190 միլիոն եվրո (152 միլիոն ֆունտ ստերլինգ) գնման կետով պայմանագրի մեջ, և որ նրա շաբաթական աշխատավարձը կազմում էր 77,000 եվրո[22][23][24]։ Արտահոսքի ժամանակ պարզվեց, որ Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Տոտենհեմից»«Ռեալ» կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը ավելին է, քան 96 միլիոն եվրոն, որը ակումբը վճարել է Կրիշտիանու Ռոնալդուի համար[25]։ Կայքը նաև պարզել է, որ Ռոնալդուն 1,1 միլիոն եվրո է վաստակել Mobily-ի հոտ ֆոտոշարքի համար[26]։ Եվս մեկ արտահոսք՝ կապված Խամես Ռոդրիգեսի՝ «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 75 միլիոն եվրո գումարած 15 միլիոն եվրո լրացուցիչ կետերով[27]։
2016 թվականի հունվարին պնդում էին, որ «Football Leaks»-ը հետաքննվում է Պորտուգալիայի իշխանությունների կողմից շանտաժի և շորթման մասին պնդումների պատճառով։ Ավելի ուշ՝ փետրվարին, «Liga Nacional de Fútbol Profesional»-ի նախագահ Խավիեր Տեբասը մեղադրեց ՖԻՖԱ-ին Լա լիգայի երեք խաղացողների պայմանագրային մանրամասների արտահոսքի համար[28]։ Այդ տարվա ապրիլին կայքը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր արտահոսքը[29][30][31]։
2018 թվականի նոյեմբերին «Football Leaks»-ը ասաց, որ գաղտնի խոսակցություններ են եղել մայրցամաքային ակումբային նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որը նախատեսվում էր իրականացնել 2021 թվականին, ինչը, ի վերջո, տեղի չունեցավ, թեև Սուպերլիգան 2021 թվականին հայտարարեց իր ստեղծման մասին[32][33]։ Նույն ամսին կայքը պնդում էր, որ և՛ «Մանչեսթեր Սիթին, և՛ ՊՍԺ-ն խախտում են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնները։ Ավելի քան մեկ տարի առաջ Մանչեսթեր Սիթին նույն մեղադրանքի համար պատժվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից, և մեկ ամիս անց ՈւԵՖԱ-ն հեռացրեց Պարի Սեն Ժերմենին ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար մեղադրյալների ցանկից, որոշում որը հետագայում հաստատվեց Մարզական արբիտրաժային դատարանի կողմից՝ 2019 թվականի մարտ[34]։
Եվրոպական հետաքննող համագործակցողներ (EIC)
2016 թվականի դեկտեմբերին «Der Spiegel»-ը և Եվրոպական հետաքննական համագործակցությունների (EIC) ցանցի այլ գործընկերներ (ներառյալ «L'Espresso», «Le Soir», «NRC Handelsblad», Լրագրական հետաքննությունների Ռումինական կենտրոն ՝Սև ծով, «Mediapart», «Politiken», «Falter», «NewsWeek», «El Mundo», «The Sunday Times» և «Expresso») սկսեց հրապարակել մի քանի ֆուտբոլային աստղերի հարկերից խուսափելու մասին տեղեկություններ[35]։ Տեղեկությունների մի մասը հավաքել է «Football Leaks»-ը[36]։ Արտահոսքերը ներառում են «մոտ 18,6 միլիոն փաստաթուղթ, ներառյալ պայմանագրեր, էլ. նամակներ և աղյուսակներ, որոնք նյութ են ծառայել 12 եվրոպական լրատվամիջոցների 60 լրագրողների հետաքննական լրագրողական աշխատանքի համար»[37]։ Դեկտեմբերի 5-ին «El Mundo»-ն բացահայտեց իսպանացի դատավոր Արթուրո Զամարիեգոյի դատական որոշումը, որն արգելում է EIC-ին հրապարակել տեղեկատվություն մինչև «դրա ձեռքբերման իրավական հետաքննությունը»[37]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը որոշումը որակել է որպես «մայրցամաքային մասշտաբով գրաքննության փորձ»[38]։
ֆուտբոլային ասոցիացիաներում երրորդ կողմերի սեփականություն
Արտահոսքերը բացահայտեցին ֆուտբոլիստների երրորդ կողմի սեփականությունը (TPO), «որով խաղացողի տնտեսական իրավունքները պատկանում են ներդրողներին»[39]։ Ըստ «Football Leaks»-ի փաստաթղթերի, որոնք ձեռք են բերել «Der Spiegel»-ը և կիսվել «EIC»-ի հետ, որոշ անհատներ, միջազգային կորպորացիաներ և նույնիսկ խոշոր բանկեր ներգրավված են եղե[40]:: «Football Leaks»-ի ստեղծողներից մեկը 2016 թվականի փետրվարին հարցազրույց է անցկացրել «Der Spiege»l-ի հետ՝ օգտագործելով Ջոն կեղծանունը[41]։
↑«'Hacker' Rui Pinto já está em Portugal» [Hacker Rui Pinto is already in Portugal]. SAPO Desporto (պորտուգալերեն). 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
↑Oliveira, Mariana; Dantas, Miguel (2019 թ․ սեպտեմբերի 19). «Ministério Público acusa Rui Pinto de 147 crimes» [Public Ministry charge Rui Pinto with 147 crimes]. Público (Portugal) (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.