Դել Ռեյն առաջին անգամ նշել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ «Norman Fucking Rockwell!» ալբոմի թողարկման օրը` The Times ամսագրի հարցազրույցի ժամանակ[4] Նա հայտարարել է ալբոմի անվանման մասին` «White Hot Forever», որը հետագայում փոխվել է, և ասել է, որ երգերի մի մասը արդեն գրված է[5][6]։ Լանան ավելացրել է, որ ալբոմի հնչողությունը կլինի նախորդ՝ «Norman Fucking Rockwell!» ալբոմի հնչողության նման։ Առանց որևէ նախնական հայտարարության, Դել Ռեյը 2020 թվականի մայիսի 21-ին դուրս է եկել սոցիալական ցանցեր՝ բացատրելու, թե ինչու իր երաժշտությունը «գլամուրային չարաշահում» չէ, և բացահայտել է իր սպասվելիք ալբոմի թողարկման ամսաթիվը իր գրառման վերջում[7][8]։ Մայիսի 25-ին երգչուհին իր ինստագրամյան կայքէջում հրապարակել է տեսահոլովակների շարք, որոնցից մեկում նա հայտարարել է ալբոմի անվանումը՝ «Chemtrails Over the Country Club»[9]։