BATTeRS ծրագիր
աստղագիտական հետազոտություն
Բեյսեյի աստերոիդների հետևման աստղադիտակ արագ հետազոտությունների համար ծրագիր (անգլ.՝ Bisei Asteroid Tracking Telescope for Rapid Survey, BATTeRS), աստղագիտական հետազոտությունների ծրագիր, հիմնված 2000 թվականին Տիեզերական հսկողության Բեյսեյ կայանում (Ճապոնիա)[1]։ Ծրագրի հիմնական նպատակն է մերձերկրյա աստերոիդների որոնումն ու հետևումը, ինչպես նաև տիեզերական աղբի հետևումը։
Ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են 204 աստերոիդ և մեկ պարբերական գիաստղ, մեկ Հալլեյի տիպի գիսաստղ և մերձերկրյա աստերոիդ C/2001 W2 (BATTERS)-ը[2][3]:
Ծրագրի շրջանակներում կատարվող աստղադիտարանի շինարարությունը կատարվել է Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ[1], կենտրոնի աշխատանքի հետ կապված ծախսերը վճարվում են Ճապոնական օդա-տիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) կողմից, իսկ կայանում աշխատում են Ճապոնական տիեզերական հսկողության միության անդամները։
Աստերոիդների հիմնական գոտու (17286) Բեյսեյ աստերոիդը, որը հայտնաբերվել է BATTeRS ծրագրի շրջանակներում 2000 թվականի հուլիսին, անվանվել է աստղադիտարանի պատվին[4]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Արեգակնային համակարգի փոքր մարմինների որոնման ծրագրեր |
---|
| |
|