ՄԻնչև BTS խմբի Շուգա լինելը Agust D-ն սկսել է գրել երաժշտություն MIDI-ով 13 տարեկանում և ստեղծել երաժշտություն կես դրույքով երաժշտական ստուդիայում 17 տարեկանում[1]։ Հայտնի էր ինչպես "Gloss" ստորգետնյա ռեփեր[2], և մտնում է Big Hit Entertainment ինչպես պրյոդուսեր 2010 թվականին[3] ուսուցանվել է Big Hit-ում 3 տարվա ընթացքում J-Hope-ի և RM-ի հետ[4]։ BTS-ի սկզբնական տարիների ընթացքում RM-ին և Agust D-ին քննադատում են Կորեայի ստորգետնյա ռեփերները "վաճառվելու" և քեյ-փոփ այդոլներ դառնալու համար[5][6]։
BTS-ի մասնակցի պարտականություններից դուրս Agust D-ին առավելություն էին տալիս և նա կարող էր ստեղծել երաժշտություն ինքնաթիռի և հյուրանոցի սենյակի մեջ[7]։ Grazia Korea-ի հարցազրույցի ժամանակ Agust D-ն պատմում է սեփական երաժշտությունը թողարկելու ցանկության մասին, նա ուզում էր ստեղծել երաժշտություն առանց իմանալու վերաբերմունքը և երաժշտական դասակարգումը։ Նա նախընտրում է ստեղծել անվճար միքսթեյփ, որպեսզի խուսափի այդպիսի ըմբռնումից, ասելով ալբոմի մասին․ "ունի զգացողություն, որ շրջանակներում թակարդված ես"։ Agust D-ի ոգեշնչող երգերի բառերի երաժշտական զարգացումը հիփ հոփում տեղի է ունեցել Agust D-ի տարբեր պատմություններից երիտասարդության, երազանքների և իրականության մասին[1]։
Որպեսզի տարբերել այս աշխատանքը Շուգայի աշխատանքից նա մշակում է իր "Agust D" "ալտեր էգոն", որը ստացվել է "DT" ինիցիալներից, կարճեցված նրա ծննդավայրի համար "Daegu Town" (Տեգու քաղաք) և Suga-ն շրջած[1]։ Անընդհատ իր կարիերայի ընթացքում երգերը հավաքելով Agust D-ն օգտագործում է երգեր, որոնք նա գրել է 2011-ին և միքսթեյփի թողարկումից մի քանի ամիս առաջ[8]։ Agust D-ի թողարկմանը հետևում է RM-ի ինքնանվան միքսթեյփը RM և BTS-ի առաջին ժողովածու ալբոմը The Most Beautiful Moment in Life: Young Forever-ը[9][10]։
Երաժշտություն և երգերի բառեր
Agust D-ի վերջնական տեսքը հասանելի է SoundCloud-ում 10 երգով և երգ լսելու և վերբեռնելու հավելվածներում 8 երգով[11]։ Քննադատները համարեցին "Agust D"-ն մեծ թռիչք ուղղակի BTS-ի մասնակցից հարդքոր ռեփով, որտեղ երևում է ստորգետնյա հիփ հոփի ազդումը[9][10]։ Billboard-ը և Fuse-ը գովել են ալբոմի ճյուղավորումը իր տարեկիցներից K-pop-ում և Agust D-ի ինքնաարտադրությունը[10][12]։
Agust D-ում Agust D-ն բացահայտել է իր ներքին մտքերը իր սկզբնավորման և մինչև աստղ դառնալու աճի մասին։ "Intro ; Dt sugA"-ը ցուցադրում է դասական թուրնթաբլիզմի հիփ հոփը, նախորդելով ինքնաներկայացնող "Agust D" երգին, որը ներկայացնում է արագ և հաստատւն ռեփի մեթոդներ "խորիմաստ և ինտենսիվ բասի" վրա, որպեսզի ընդգծել նրա վստահությունը և ինքնանույնականությունը[5]։ "Give It to Me"-ն թողարկվել է, որպես դիս ուղղված նրա չկամեցողներին և հաջորդող "Skit"-ին, որտեղ նկարագրվում է Agust D-ի և Suga-ի երկվությունը, որպես "անհատ" և, որպես "երգահան"[5]։ "724148"-ում արտացոլվում է "հաջողության" իմաստը և Agust D-ի սկզբնական հաջողությունների մասին Տեգուում։ "140503 at Dawn" երգը կամված է նվազագույն բիթերից, արտացոլելով իր հիմնական խոցելիությունը վաղ առավոտյան և անցնելով "The Last" երգին, որը կազմված է դրամատիկ բիթերից և ռեփի մեթոդներից[5], որպեսզի նկարագրել իր հոգին, որը գործածված է իր դեպրեսիայով, կախվածությամբ և իր Սեուլ գնալու երազանքով[10]։ "Tony Montana"-ում Agust D-ն վերցրել է Թոնի Մոնթանա կերպարին Սպիով դեմքը ֆիլմից, որպեսզի մտաքննել բնությանը հաջողության, ինքնասիրության և նախանձի մասին։ "Interlude: Dream, Reality" երգի բառերը կազմված են միայն "երազել" բառից տանելով "So Far Away" վերջին երգին, որը բացահայտում է "երազել" բառի էությունը[5] կոչ անելով իր լսողներին, որպեսզի շարունակեն երազել[10]։
Թողարկում և կոմերցիոն կատարում
2016 թվականի հուլիսի 29-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Agust D-ն կթողարկվի օգոստոսին[13]։ Օգոստոսի 15-ին հասանելի են լինում SoundCloud-ում և անվճար վերբեռնումների հղումներ Թվիթթերում[8][14], որոնց հետևում է "Agust D"-ի երաժշտական տեսահոլովակին[15]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին էլ թողարկվում է հետևող "Give It to Me"-ի երաժշտական տեսահոլովակը[16]։ Բացի "Grazia Korea"-ին և Մերի Քլերին հարցազրույց տալը, Agust D-ին հետագայում չի առաջ քաշել միքսթեյփը[1][7]։ Fuse-ում գրավում է 16-րդ տեղը 20 ամենալավ 2016 թվականի միքսթեյփների ցուցակում[12]։