Քսաներորդ դարի հերյուրանքը։ Ընդդեմ եվրոպական հրեաների երևակայական ոչնչացման (անգլ.՝ The Hoax of the Twentieth Century: The Case Against the Presumed Extermination of European Jewry), ամերիկացի ռեվիզիոնիստ, էլեկտրոնիկայի պրոֆեսոր Արթուր Բատցի գիրքը, որ դարձել է բազային Հոլոքոստի ժխտման շարժման մեծ մասի համար։
Կանադայում գիրքն արգելված է, իսկ Գերմանիայում ունի X վարկանիշ և չի կարող ցուցադրվել կամ գովազդվել[1]։ Այն բնութագրվել է որպես հակասեմական[2][3][4], իսկ Ալան Տ. Դևիսն այն կոչել է «հակասեմականության դասական»[5]։ 2017 թվականին գրքերի առցանց առևտրով զբաղվող Amazon.com-ը գիրքը (Հոլոքոստը ժխտմանն առնչվող վերնագիր ունեցող այլ գրքերի հետ միասին) հանել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար նախատեսված իր կայքերից[6][7]։
Բովանդակություն
Գրքում Արթուր Բատցը գրում է, թե «Օսվենցիմի մասին առասպելն» ստեղծվել է Վաշինգտոնում, ինչպես այնզատցխմբերի մասին առասպելը՝ Մոսկվայում[8]։ Նա նաև պնդում է, թե Հիտլերը ոչ միայն չի սպանել վեց միլիոն հրեաների, այլև անգամ չի փորձել անել դա։
Բատցն ապացուցել է, որ հրեա զոհերի թվաքանակը կազմել է 1 միլիոն, ինչպես նաև պնդել է, թե վերմախտն ու ՍՍ-ն չեն իրականացրել հրեաների եղեռն։ Նրա կարծիքով՝ գերմանացիների քաղաքականությունը նպատակ ուներ հրեաներին արտաքսել ռեյխի սահմաններից դուրս, բռնագրավել նրանց ունեցվածքը և օգտագործել նրանց հարկադիր աշխատանքը ռազմական գործարաններում։ Ընդ որում՝ Բատցը կարծում է, որ հրեաների նկատմամբ եղեռն կարող էին իրականացնել այլ բանակներ, օրինակ՝ ռումինականն ու խորհրդային[9]։
Ժողովրդագրական կորուստների վերաբերյալ Բատցը պնդում է, թե հրեա պատմաբանները միտումնավոր կերպով երկու միլիոնով ավելի շատ են ներկայացնում մինչպատերազմյան Եվրոպայի հրեա բնակչության թվաքանակը, ևս երկու միլիոնը ներկայացված չեն խորհրդային վիճակագրության մեջ, իսկ մեկ միլիոնն էլ ձուլվել է ԱՄՆ-ում։ Այսպիսով՝ մեկ միլիոն զոհերից ստացվում է վեցը։
Նյուրնբերգի գործընթացի բոլոր փաստաթղթերը Բատցը համարում է կեղծ, իսկ հենց գործընթացը՝ սիոնիստական-կումունիստական դավադրության արդյունք, որը նպատակ ունի տարածքներ ստանալ Պաղեստինում։ Իսկ արևմտյան պետություններն աջակցել են այդ դավադրությանը, որպեսզի թաքցնեն իրենց հանցագործությունները[9]։ Բատցը փորձում է օգտագործել իր ճարտարագիտական գիտելիքները՝ ապացուցելու համար, որ Ցիկլոն B թունավոր գազն Օսվենցիմում օգտագործվել է բացառապես վարակազերծման համար, իսկ դիակիզարանները պետք են եղել միայն համաճարակի և մասնավորապես բծավոր տիֆի տարածումը կանխելու համար[10]։
Արթուր Բատցը եղել է առաջինը, ով Հոլոքոստի ժխտումը փորձել է ներկայացնել որպես խիստ գիտական հետազոտություն[11]։
Կառուցվածք
Գիրքը կազմված է ներածությունից, 7 բաժիններից ու հավելվածներից։
Հոլոքոստի ռեվիզիոնիզմի ուսումնասիրման կարճ ներածություն
↑Циммерман Д. Глава 2. Советская демография // Отрицание Холокоста = Holocaust denial: demographics, testimonies, and ideologies / пер. М. Улановская, ред. И. Островский. — University Press of America, 2005. — 318 с.