1980-ականներ (արտասանվում է «Ինը հարյուր ութսունականներ» կամ «հազար ինը հարյուր ութսունականներ», ավելի հաճախ անվանում են «Ութսունականներ») տասնամյակԳրիգորյան օրացույցով, որը սկսվել է 1980 թվականի հունվարի 1-ից 1989 թվականի դեկտեմբերի 31-ը։
Զարգացող երկրները ունեցան տնտեսական դժվարություններ պայմանավորված պարտքային ճգնաժամի հետո, որից հետո նրանք ընկան մի շարք միջազգային կազմակերպություններից կախվածության մեջ, այդ թվում Միջազգային արժույթային հիմնադրամ (IMF) և Համաշխարհային բանկի։
1986 թվականին Խորհրդային միության ղեկավար Միխայիլ Գորբաչովը սկսեց նոր տնտեսական բարեփոխումներ, որը կոչեց վերակառուցում, ինչը թուլացրեց կումունիստական կուսակցության դիրքերը։ 1989 թվականին քանդվում էԲեռլինի պատը։
Ահաբեկչություններ
Տասնամյակի ամենաարյունալի ահաբեկչական գործողություններն են`
Էլ Մոցոտեի զանգվածային սպանություններըԷլ Սալվադորում 1981 թվականի դեկտեմբերի 11-ին, ընդդեմ քաղաքացիների կառավարության կողմից կազմակերպված և ԱՄՆ օգնությամբ, հակակառավարական շարժումների ժամանակ, որոնք կազմակերպել էին Մարքիսիստ-Լենինիստ ապստամբները։
Հարձակում Հռոմի և Վիեննայի օդանավակայանների վրա 1985 թվականի դեկտեմբերի 27-ին, ընդդեմ Իսրայելական El Al ավիաընկերության։ Հարձակումը կազմակերպել էին Աբու Նիդալի համախոհները, որոնք հովանավորվում էր Լիբիայի կառավարության կողմից։
1983 թվականի Բեյրութի պայթյուններ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկու պայթուցիկով բեռնված մեքենա պայթեցրեցին ԱՄՆ և Ֆրանսիական ռազմական շինություններ` սպանելով 299 ամերիկացի և ֆրանսիացի ծառայողների։ Պատասխանատվությունը իր վրա վերցրեց Իսլամական ջիհադ կազմակերպությունը։
Աղետներ
Բնական աղետներ
Սրբ Ելենա լեռը ժայթքեց ԱՄՆ Վաշինգտոն նահանգում 1980 թվականի մայիսի 18-ին խլելով 57 մարդու կյանք։
1989 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Լոմա Պրիետայի երկրաշարժը Սան Ֆրանցիսկոյի առափնյա գոտում խլելով 65 մարդու կյանք և հազարավոր վիրավորներ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որից մահացան հազարավոր մարդիկ, այդ ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ մասն էր։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!