Ֆրանկո Արմանի (իսպ. ՝ Franco Armani , հոկտեմբերի 16 , 1986 (1986-10-16 ) [ 1] [ 2] [ 3] […] , Reino de Llorolandia , Սանտա Ֆե նահանգ , Արգենտինա ), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիվեր Փլեյթի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[ 4] ։
Ակումբային կարիերա
Վաղ կարիերա
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Արմանին սկսել է Ֆերո Կարիլ Օեստեում ։ 2008 թվականին նա միացավ Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Դեպորտիվո Մերլոյին ։ Դեպորտիվոյի կազմում նա անցկացրեց 39 հանդիպում առաջնությունում։
Ատլետիկո Նասիոնալ
2010 թվականի ամռանը Արմանին միացավ կոլումբիական Ատլետիկո Նասիոնալին [ 5] ։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 7-ին՝ Լա Էկիդադի դեմ խաղում[ 6] ։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց 2013 թվականի հուլիսի 30-ին՝ պերուական Այակուչոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում[ 7] ։ 2013 թվականին նա դարձավ Ատլետիկոյի հիմնական դարպասապահը[ 8] ։ 2014 թվականին Արմանին Կոլումբիայի առաջնությունում ռեկորդ սահմանեց՝ 1046 րոպե շարունակ իր դարպասը պահելով անառիկ[ 9] ։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում անցկացրած 14 խաղերում արգենտինացին բաց թողեց ընդամենը 6 գնդակ՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը[ 10] [ 11] ։ 2016 թվականի դեկտեմբերին նա մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը [ 12] , սակայն Ատլետիկոն զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը[ 13] [ 14] ։ Ատլետիկո Նասիոնալի կազմում Արմանին անցկացրեց 248 հանդիպում՝ 6 անգամ հաղթելով Կոլումբիայի առաջնությունը , 3 անգամ՝ Կոլումբիայի գավաթը և 2 անգամ՝ Կոլումբիայի սուպերգավաթը ։
Ռիվեր Փլեյթ
2018 թվականի հունվարի 11-ին Արմանին 3 տարվա պայմանագիր կնքեց Ռիվեր Փլեյթի հետ[ 15] ։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 4-ին՝ Օլիմպոյի դեմ խաղում[ 16] ։ Մարտի 14-ին՝ Արգենտինայի սուպերգավաթի Բոկա Խունիորսի դեմ խաղում Արմանին պահեց իր դարպասը անառիկ[ 17] ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[ 18] և օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել գավաթը[ 19] [ 20] ։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում էր Բուրգեր Քինգը և նա թագադրվեց խաղադաշտում[ 21] ։ 2018 թվականի մայիսին Արմանին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ ևս 1 տարով[ 22] ։
Միջազգային կարիերա
Ատլետիկո Նասիոնալի կազմում խաղալու տարիներին Արմանին ամուսնացավ կոլումբիացու հետ և դիմեց Կոլումբիայի քաղաքացիության համար[ 23] ։ Կոլումբիացիները ցանկանում էին, որ Արմանին հանդես գա Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում[ 24] , սակայն նախընտրեց վերադառնալ Արգենտինա ՝ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստանալու համար[ 25] ։
2018 թվականի հունիսին Արմանին ընդգրկվեց Արգենտինայի ՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[ 26] [ 27] ։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 26-ին՝ խմբային փուլի վերջին՝ Նիգերիայի դեմ խաղում[ 28] [ 29] ՝ հանդիպման մեկնարկային կազմում փոխարինելով Վիլլի Կաբալյերոյին [ 30] [ 31] ։ Հունիսի 30-ին նա խաղադաշտ դուրս եկավ 1/8 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում[ 32] [ 33] , սակայն Արգենտինան պարտվեց 4-3 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[ 34] [ 35] ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ [ 36]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Մայրցամաքային
Այլ
Ընդհանուր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Ատլետիկո Նասիոնալ
2010
2
0
0
0
—
2
0
2011
8
0
16
0
0
0
0
0
24
0
2012
3
0
8
0
0
0
1
0
12
0
2013
14
0
6
0
8
0
0
0
28
0
2014
21
0
3
0
19
0
1
0
44
0
2015
29
0
2
0
3
0
2
0
36
0
2016
20
0
4
0
24
0
4
0
52
0
2017
38
0
4
0
8
0
0
0
50
0
Ընդհանուր
135
0
43
0
62
0
8
0
248
0
Ռիվեր Փլեյթ
2017–18
14
0
1
0
6
0
0
0
21
0
Կարիերայի ընդհանուր
149
0
44
0
68
0
8
0
269
0
Միջազգային վիճակագրություն
2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ [ 36]
Արգենտինա
Տարի
Խաղեր
Գոլեր
2018
2
0
Ընդհանուր
2
0
Նվաճումներ
Ակումբային
Ատլետիկո Նասիոնալ
Ռիվեր Փլեյթ
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Soccerway (բազմ․)
↑ 2,0 2,1 FBref.com (բազմ․)
↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
↑ «Argentina - F. Armani - Profile with news, career statistics and history - Soccerway» . us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին .
↑ «World Cup intrigue at River Plate» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Atlético Nacional - CD La Equidad, Nov 7, 2010 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Ayacucho FC - Atlético Nacional, Jul 30, 2013 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Franco Armani: From unknown to Argentina's guardian - Tifo Football» . Tifo Football (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .(չաշխատող հղում)
↑ Cali, Casa Editorial El País. «Franco Armani de hincha de River Plate a rival con Atlético Nacional» . elpais.com.co (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ 10,0 10,1 «Atletico Nacional win Copa Libertadores» . World Soccer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ Flanagan, Aaron (2016 թ․ հուլիսի 28). «Atletico Nacional win Copa Libertadores with 1-0 victory over Independiente» . mirror . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2016 - Clubs - Atlético Nacional - FIFA.com» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «CF América - Atlético Nacional, Dec 18, 2016 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Fifa Club World Cup: Atletico Nacional finish third in emotional aftermath of Chapecoense tragedy - Firstpost» . www.firstpost.com . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «River Plate will pay the $3 million release clause for Atletico Nacional's Franco Armani. He will sign for 3 years with River» . Troll Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2023-04-06-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Club Atlético River Plate - Olimpo de Bahía Blanca, Feb 4, 2018 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Boca Juniors vs. River Plate - 15 March 2018 - Soccerway» . us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «River Plate goalkeeper receives metal Burger King crown for man-of-the-match display» . FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ 19,0 19,1 «River Plate beat Boca Juniors to win Argentine Super Cup - Xinhua | English.news.cn» . www.xinhuanet.com . Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ Editorial, Reuters. «River Plate beat Boca to win Argentine Supercup» . U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «River Plate keeper wears Burger King crown» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «River blindó a Armani: contrato hasta 2022 y cláusula de 20 millones | Goal.com» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Argentine goalkeeper Armani seeks Colombian citizenship - Xinhua | English.news.cn» . www.xinhuanet.com . Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Who is Argentina's goalkeeper Franco Armani and why did he nearly play for Colombia?» . The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ IANS (2018 թ․ հունվարի 2). «Argentine keeper Armani returns home to chase World Cup dream» . Business Standard India . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Argentina Squad World Cup 2018 (Confirmed)» . TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին .
↑ «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին .
↑ «Nigeria - Argentina, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «World Cup 2018: Argentina through after Marcos Rojo's late volley downs Nigeria 2-1» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Argentina to drop Willy Caballero as players force switch to 4-3-3» . The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Franco Armani handed first Argentina start against Nigeria in Russia» . Mail Online . Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «France - Argentina, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Wondergoals galore as France outguns Argentina to end Messi's World Cup» . ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Messi comes up short again, new star arises as France eliminates Argentina at World Cup» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «World Cup 2018: France reach quarter-finals with 4-3 win over Argentina» . BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ 36,0 36,1 «Franco Armani» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
↑ «Atletico Nacional 4 Chapecoense 1 (5-3 agg): Hosts win Recopa Sudamericana on emotional night» . FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին .
Արտաքին հղումներ