Ֆրանգոկաստելո ամրոց (հուն․՝ Φραγκοκάστελλο), վենետիկյան ամրոց Հունաստանի Կրետե կղզու վրա[1]։ Նախկինում այս վայրում եղել է համանուն գյուղական բնակավայր, որը ներկայումս քանդված է։
Ֆրանգոկաստելոն համարվում է ամենալավ պահպանված վենետիկյա ամրությունը ոչ միայն Կրետեում, այլև ամբողջ Հունաստանում։ Ամրոցը գտնվում Կրետեի Ստաֆկիոնի նոմոսում՝ Խորա Ստաֆկիոն քաղաքից 15 կմ դեպի արևելք։
Պատմություն
Ամրոցը կառուցվել է 1371-1374 թվականներին՝ վենետիկցիների կողմից։ Ֆրանգոկաստելոյի ամրոցը կառուցվել է ծովահենների հարձակումներից պաշտպանվելու և Ստաֆկիոնում կարգ ու կանոն հաստտելու համար։
Ամրոցի վենետիկյան անվանումն է Սուրբ Նիկիտայի ամրոց։ Այն կոչվել է ի պատիվ դրա շրջակայքում գտնվող եկեղեցու, որի ավերակները պահպանվել են Ֆրանգոկաստելոյի ամրոցից ոչ հեռու։ Ամրոցի «Ֆրանգոկաստելո» անվանումները տրվել է տեղացիների կողմից, որը բառացիորեն թարգմանաբար նշանակում է օտարերկրացիների ամրոց։ Ի վերջո այն դարձել է ամրոցի հիմնական անվանումը։
Վենետիկի հանրապետության տիրապետության շրջանում ամրոցը գրեթե չի օգտագործվել։ Առաջին անգամ այն օգտագործվել է Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։
1770 թվականին ամրոցը ծառայել է Կրետեի ապստամբության համար։ 1827 թվականի մայիսի 17-ին մոտ հարյուր ձիավորներ և 600 զինվորներ՝ հույն անվանի զորավար Հատզիմիհալիս Դալիանիսի (հուն․՝ Χατζημιχάλης Νταλιάνης) գլխավորությամբ փորձել են ազատագրել Կրետեն և գրավել ամրոցը։
Այդ ժամանակ 8000 թուրքերը Մուստաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեցին Ֆրանգոկաստելոն և գազանաբար տապալեցին ապստամբներին։
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ