Ֆուցզյան (չինարեն՝ 福建), նահանգ Հարավարևելյան Չինաստանում, Արևելաչինական ծովի և Թայվանի նեղուցի ափերին, մեծ մասամբ Մինցզյան գետի ավազանում։
Ռելիեֆը լեռնային է (բարձրությունը մինչև 2158 մ)։ Տարածքը 120 հզ․ կմ2 է, բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 36 894 216, 2020 թվականի տվյալներով՝ 41,54 միլիոն[3]։ Վարչական կենտրոնը Ֆուչժոուն է։
Նահանգի ծովափի երկայնքով մեկ ակտիվորեն զարգացվում է հողմաէներգետիկան, որտեղ ներդրումներ կատարող խոշորագույն ընկերություններից են State Grid Corporation of China-ն, China Huadian Corporation-ը, Power Construction Corporation of China-ն և China Three Gorges Corporation-ը[4][5][6][7]:
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|