Ֆորտ Լոդերդեյլ (անգլ.՝ Fort Lauderdale [ˌfɔrt ˈlɔːdərdeɪl]), կուրորտային քաղաք Հարավային Ֆլորիդայի արևելյան ափին, տեղաբաշխված է Մայամի և Ուեստ Պալմ Բիչ քաղաքների միջև։ Բնակչությունը 165 521 մարդ (2010)[2]: Այս քաղաքի պատմությունը պատմությունը կապված է առաջամարտիկ Ուիլյամ Կուլիի հետ։
Քաղաքում է տեղաբաշխված է AutoNation ընկերության գլխավոր գրասենյակը՝ ԱՄՆ-ում ավտոմեքենաներ վաճառող խոշորագույն ընկերությունը։
Քաղաքը համարվում է հանրահայտ զբոսաշրջային օբյեկտ, 2006 թվականին այն այցելել է 10,35 միլիոն մարդ[3]։ Ֆորտ Լոդերդեյլը հաճախ անվանում են «Ամերիկական Վենետիկ»[4]։
Քաղաքը տեղակայված է Մայամիից 23 մղոն (37 կմ) հեռավորության վրա։ Ֆորտ Լոդերդեյլում և նրա շրջակայքում կան ավելի քան 4100 ռեստորան և 120 գիշերային ակումբ[3]։
Անվան առաջացում
ֆորտ Լոդերդեյլ ստացել է իր անվանումը մի քանի նավահանգիստների հետ մետեղմ որոնք կառուցվել են Միացյալ Նահանգների կողմից երկրորդ Սեմինոլական պատերազմի ժամանակ։ Նավահանգիստը անվանվել է մայոր Ուիլյամ Լոդերդեյլի պատվին, որը հրամանատարն էր այն զինվորների որոնք պատրաստեցին առաջին նավահանգիստը[5]։ Բայց քաղաքի զարգացումը տեղի ունեցավ 50 տարի անց այն բանից հետո, երբ լքվեց հակամարտության ավարտից հետո[5]։
Տեսարժան վայրեր
Ֆորտ Լոդերդեյլի մոտուկություն Ատլանտյան օվկիանոսին, հիանալի բնությունը, տարատեսակ ստորջրյա աշխարհը և հարմար բնական բուխտաները դարձնում են քաղաքը հանրահայտ վայր զբոսանավերով շրջելու համար։
Զբոսանավային ենթակառուցվածքի մակարդակի արձր լինելուն նպաստեց այն, որ այս տեղը բարձավ աշխարհում հայտնի զբոսանավերի ամանորյա շքերթի և զբոսանավերի և Կատերների ցուցահանդեսի անցկացման կենտրոնը՝ Fort Lauderdale International Boat Show:
Շքերթը ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի 14-ին։ Նրա պատմությունը հաշվվում է մի քանի տասնամյակ։ Այն ամեն տարի անցկացվում է սկսած 1971 թվականից, և ամեն անգամ ունի իր թեմատիկ ուղղվածությունը։
Զբոսանավերի ցուցահանդեսը անցկացվում է ամեն տարի սկսած 1960 թվականից, և համարվում է տվյալ տարածքի ամենամեծ միջոցառումներց մեկը։
Լեսլի Նիլսեն՝ ամերիկացի և կանադացի դերասան։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է և մահացել Ֆորտ Լոդերդեյլում։
Բիշ Դիանա՝ ամերիկական երգեհոնահար և հեռուստահաղորդահար։ Ավելի քան 20 տարի շարունակ եղել է Ֆորտ Լոդերդեյլի պրեսբիտերեկան Կորալ Ռիդժ եկեղեցու երգենհենահարը։