Ֆեթա
Ֆետա (հուն․ ՝ Φέτα ՝ պատառ, կտրվածք), հունական պանիր [ 1] , որը պատրաստում են ոչխարի կաթից ։
Պատմություն
Ոչխարի կամ այծի կաթից պատրաստած պանիրը, ըստ պահպանված փաստաթղթերի, Հին Հունաստանում պատրաստվել է դեռևս մ․թ․ա․ 8-րդ դարից [ 2] ։ Ավելի ուշ, ֆետան նկարագրվել է բյուզանդական դարաշրջանում, մասնավորապես այն պատրաստել են կրետեցիները և Թեսալիայի վալախները ։
Հունական feta (φέτα) անվանումը առաջացել է իտալ. ՝ fetta — «պատառ» բառից, որն էլ իր հերթին առաջացել է լատին․ ՝ offa ՝ «կտոր» բառից։ Այն հունարեն մուտք է գործել XVII դարում։
Նկարագիր
Պանիրը հնեցնում են նվազագույնը 3 ամիս։ Յուղայնությունը 30-ից 60 % է։ Ֆետա պատրաստում են Հարավարևելյան Եվրոպայում՝ Հունաստանում , Բուլղարիայում , Սերբիայում , Բոսնիայում , Խորվաթիայում , Ռումինիայում , ինչպես նաև Թուրքիայում , Իսրայելում , Եգիպտոսում ։ Կա ֆետայի երեք տեսակ․
ոչխարի կաթից
կովի կաթից
ժամանակակից
Պահպանում
Ֆետան պահում են աղաջրում․ այդպես այն պահպանվում է երկար ժամանակ։
Որպեսզի աղի համը չեզոքացվի, պանիրը լվանում են հանքային ջրում կամ կաթի մեջ՝ մատուցելուց մի քանի րոպե առաջ։
Ծանոթագրություններ
Գրականություն