Օյկումենա կամ էկումենա, մշակութային օյկումենա (հուն․՝ οἰκουμένη «բնակեցված» (երկիր) οἰκέω «բնակվում եմ» բառից), մարդկանց կողմից բնակեցված աշխարհամաս։ Oἰκουμένη տերմինը գործածության մեջ է դրվել հին հունական աշխարհագրագետ Հեկատեոս Միլեթացու կողմից՝ հույների համար հայտնի Երկրի մասը նշելու համար՝ Հելլադա կենտրոնով։
Oἰκουμένη տերմինը հին հունարենով մի քանի նշանակություն ունի.
Մարդաբնակ երկիր
Հունական երկիր՝ հունական ցեղերով բնակեցված հողեր
Երկիր, աշխարհ՝ մարդկությանը հայտնի տարածքներ
19-րդ դարի վերջին այդ բառը և դրա ածանցավորները սկսեցին տարածվել նաև արևմտաեվրոպական լեզուներում, առաջին նշանակությունը բողոքականների մոտ էկումենյան շարժման առաջացման հետ կապված։
20-րդ դարի 2-րդ կեսին բնօրինակ տերմինի փոխառումը երկու եղանակով, որը երկու տարբեր արտասանություն տվեց և երկու իրարից տարբերվող իմաստ. էկումենիզմի մասին խոսում են բացարձակապես տարբեր եկեղեցիների միջկրոնական կապերի մերձեցման մասին, իսկ օյկումենան օգտագործում են որպես աշխարհագրական, բնապահպանական, պատմական և մշակութային տերմին, որը նշանակում է մարդաբնակ երկիր։