Իշխանուհի Օլգա (քրիստոնեական անունը՝ Հեղինե (Ելենա)) (մոտ 890[1], Պսկով, Կիևյան Ռուսիա, Plisnesko և Պլիսկով (գյուղ, Պոգրեբիշչեի շրջան), Lipovets County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - 969[2][3], Կիև, Կիևյան Ռուսիա), Կիևի մեծ իշխանուհի, Իգոր Ռյուրիկովիչի կինը։ 945-ին, դրևլյանների կողմից ամուսնու սպանությունից հետո, դաժանորեն ճնշել է նրանց ապստամբությունը։ 945 - 47-ին դրևլյանների և նովգորոդցիների համար սահմանել է հարկի չափ, ստեղծել է վարչական կենտրոններ՝ պոգոստներ։ Օլգան նշանակալիորեն ընդլայնել է Կիևյան մեծ իշխանական տան հողային տիրույթները։ 955 (կամ 957)-ին այցելել է Կ․Պոլիս, ընդունել է քրիստոնեություն։ Պետությունը կառավարել է որդու՝ Մվյատոսչավ Իգորեիչի մանկության, իսկ ավելի ուշ՝ նրա արշավանքների ժամանակ։ 968-ին ղեկավարել է Կիևի պաշտպանությունը պեչենեգների դեմ կռվում։ Ռուսական եկեղեցին Օլգային դասել է սրբերի շարքը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119331209 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Е. К. Ольга св. (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIа. — С. 910—911.
- ↑ 3,0 3,1 3,2 Ольга (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1905. — Т. 12. — С. 241—243.
- ↑ А. Э. Игорь Рюрикович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1897. — Т. 8. — С. 61—62.
- ↑ Игорь Рюрикович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIа. — С. 788—789.
- ↑ Е. К. Святослав Игоревич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXIX. — С. 274—275.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 526)։
|