Երաժշտությամբ զբաղվել է երեխա տարիքից, երգել քրիստոնեական երգեր, իսկ ավելի ուշ որոշել է դառնալ օպերային երգչուհի։ Բեմում առաջին անգամ հանդես է եկել 1997 թվականին՝ «Բրոդվեյում»։ Առավել հայտնի է դարձել «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» (1999) մյուզիքլում կատարած դերից հետո, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ 2001 թվականին ստացել է իր առաջին գլխավոր դերը NBC-ի «Քրիստին» կարճամետրաժ կոմեդիային հեռուստաշարքում։ 2003 թվականին մեծ համբավ է ձեռք բերել բրոդվեյյան «Չարը» մյուզիքլում կատարած գլխավոր դերով, որի համար առաջադրվել է Թոնի և Դրամա Դեսք մրցանակների։ 2004-2006 թվականներին NBC-ի «Արևմտյան թև» քաղաքական դրամայում մարմնավորել է մեդրա-խորհրդատու Աննաբետ Շոտի դերը, 2007-2009 թվականներին` American Broadcasting Company հեռուստաալիքի «Pushing Daisies» կինոկատակերգական դրամայում մարմնավորել է Օլիվ Սնուկի դերը, որի համար 2009 թվականին արժանացել է Էմմի մրցանակի։
Որպես պրոֆեսիոնալ երգիչ և երգահան` Չենովետը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, ինչպես նաև մի քանի սինգլներ։ Որպես հրավիրված աստղ` հանդես է եկել բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Սեզամ փողոց» և «Glee», որտեղ կատարած դերի համար 2010 և 2011 թվականներին առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ 2012 թվականին նկարահանվել է նաև ABC հեռուստաընկերության «Բարեպաշտ զզվելի արարածներ» հեռուստասերիալում։ Հանդես է եկել նաև խաղարկային ֆիլմերում, ինչպիսիք են` «Կախարդը» (2005 թ.), «Վարդագույն հովազ» (2006), «Գժանոց անիվների վրա» (2006), «Չորս Սուրբ Ծնունդ» (2008) և «Կրկին դու» (2010)։
Քրիստի Դոն Չենովետը ծնվել է 1968 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆՕկլահոմա նահանգի Թալսա քաղաքի Բրոքեն-Արոու արվարձանում։ Ինչպես ինքը Չերնովետն է ասում, նա քառորդ մասով հնդկուհի-չերոկի է[6][7]։ Դեռահաս տարիքում նա տեղական եկեղեցիներում երգում էր հոգևոր երգեր։ Տասներկու տարեկան հասակում ազգային Հարավային բապտիստական կոնվենցիայի ժամանակ կատարում է Էվա Տորնկվիստ-Կարլսոնի «Four Feet Eleven» քրիստոնեական երգը[8]։
1982 թվականին նրան փորձում են որբ երեխայի դերում «Էննի» ֆիլմի, «Էննի» բրոդվեյական մյուզիքլի կինոտարբերակում։ Նա դեր չի ստանում, քանի որ նրա նյույորքյան բարբառին հատուկ առոգանությունը հնչում էր բավականին կեղծ[9]։
Բրոքեն Արոուի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Չենովետն ընդունվում է Օկլահոմայի համալսարան, որտեղ դառնում է Gamma Phi Beta կանանց միության անդամ[10][11][12]։ Նա ստանում է գեղարվեստի բակալավրի աստիճան երաժշտական թատրոնում և մագիստրոսի աստիճան օպերային կատարման համար։ 1991 թվականին մասնակցում է «Միսս Օկլահոմա» մրցույթին, որտեղ գրավում է երկրորդ տեղը[8]։
Չենովետը մասնակցում է տաղանդների որոնման մի քանի մրցույթների։ Մետրոպոլիտեն օպերա թատրոնի ազգային խորհուրդը նրան կոչում է «ամենատաղանդավոր և անենախոստումնալի երգչուհի»[13]։ Նա ավարտում է Օկլահոմայի համալսաանը բակալավրի կոչումով երաժշտական թատրոնի բնագավառում և մագիստրոսի կոչումով` օպերային երգեցողության բնագավառում[13]։ Երբ Կրիստինը պատրաստվում էր ընդունվել Ֆիլադելֆիայի կատարողական արվեստի ակադեմիա, ընկերներն նրան սռաջարկեցին փորձնական կարգով մասնակցել Animal Crackers մյուզիքլի օֆֆ-բրոդվեյական լսումներին, որից հետո նա ստացավ Արաբելլա Ռիտտենհաուսի դերը։ Հետագայում նա հրաժարվեց ուսումնական թոշակից և տեղափոխվեց Նյու-Յորք, որպեսզի հանդես գա մյուզիքլում և կարիերան շարունակի թատրոնում[13]։
Կարիերա
Թատրոն
Animal Crackers մյուզիքլում աշխատանքներն ավարտելուց հետո Չենովետը շարունակում է ելույթներ ունենալ տարածքային թատրոններում։ Նա ելույթներ է ունենում Babes in Arms և Phantom մյուզիքլներում (որոնց հետ միասին շրջագայությունների է մեկնում Գերմանիա)[14], իսկ հետագայում մասնակցում է «Ֆանտաստիկս»[8] և Box Office of the Damned օֆֆ-բրոդվեյական բեմադրություններին[14]։ Նա 1997 թվականին հանդես է գալիս Մոլիերի «Սկապենի արարքը» պիեսում, որտեղ Չենովետի ելույթների վերաբերյալ առաջին անգամ հոդված է տպագրվում The New York Times-ում, որտեղ ասվում է «Պարզամիտ, լալկան աղջկա դերի կատարումը Կրիստին Չենովետի կողմից սքանչելի է»[15]։ 1997 թվականի գարնանը կայացավ Չենովետի բրոդվեյական առաջին ելույթը Ջոն Կանդերի և Ֆրեդ Էբբի «Պողպատե կառանացիցը » մյուզիքլում։ Չնայած փոքր հաջողությանը Կանդերի և Էբբի մյուզիքլը արտիստուհուն բերում է կարիերայի ընթացքում առաջին խոշոր Theatre World Award[8] պարգևը։ Այնուհետև 1998 թվականին իրար են հաջորդում մի շարք դերեր, այնպիսի համերգային բեմադրություններում, ինչպիսիք են Ջորջ Գերշվինի[16] «Հավաքեք նվագախումբը» և Ուիլյամ Ֆիննի «Նոր ուղեղը»[17]։
1999 թվականին Կրիստին Չենովետը ստացավ Սալլի Բրաունի դերը, Կլարկ Հեսսների «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» բրոդվեյական մյուզիքլում, որը խթան հանդիսացավ նրա հետագա թատերական կարիերայում։ Այդ դերի համար արտիստուհին ստանում է «Թոնի», «Դրամա Դեսկ» մրցանակներ, Կլարենս Դերվենտի անվան պարգև և Outer Critics Circle Award[18]: Նույն տարում նա «Էպիկական մասշտաբներ»[19] բրոդվեյական կատակերգական ներկայացման մեջ կատարում է գլխավոր դերը, իսկ մեկ տարի անց «Պարզ օրը կտեսնես հավերժությունը» պիեսում[20]։
Հետագա տարիներին Չենովետը սկսեց իր կարիերան հեռուստատեսությունում, երաժշտությունում և կինոյում և սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել թատրոնին։ 2001 թվականին նա թողարկեց իր առաջին մենակատարային ալբոմը, իսկ մեկ տարի անց հանդես է գալիս City Center Encores! բեմում[21]։ 2003 թվականի հոկտեմբերին նա վերադառնում է Բրոդվեյ և Ստիվեն Շվարցի «Չարը» մյուզիքլում խաղում է Գլինդայի, բարի կախարդուհու դերը։ Ներկայացումն առևտրային հիթ դարձավ, իսկ Չենովետը 2004 թվականին ստացավ իր կարիերայի ընթացքում երկրորդ մրցանակը «Թոնի» անվանակարգում, բայց պարտվեց իր կոլեգային, Իդինա Մենզելին, որը խաղում էր Չար վհուկի դերը[22]։ Իր դերի համար նա ներկայացվել էր նաև մրցանակի «Դրամա Դեսկ» անվանակարգում[23][24]։ Իննամսյա մասնակցությունից հետո Չենովետը 2004 թվականի հուլիսի 18-ին թողեց մյուզիքլը[25], և միացավ «Արևմտյան թև » դրամատիկ հեռուստասերիալի դերասանական խմբին։
«Չար»-ից հեռանալուց հետո, Չենովետը կատարեց Կունիգունդայի դերը Լեոնարդ Բեռնստայնի «Կանդիդ» մյուզիքլում[26]։ Մյուզիքլի հեռուստատարբերակը հեռարձակվեց PBS ալիքով «Մեծ կատարողներ» ծրագիր- անթոլոգիայի շրջանակներում։ 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի մարտը նա միանգամից խաղաց երեք դերեր «Խնձորենու ծառը» ներկայացման մեջ[27]։ Նա ներկայացվեց մրցանակների «Դրամա Դեսկ»[28] և «Դրամա Լոնգ» անվանակարգերում։ Չենովետը նաև հանդես եկավ, որպես «Դրամա Դեսկ» մրցանակաբաշխության հաղորդավար[28]։
2006 թվականին նա հանդես եկավ Մել Բրուսկի «Երիտասարդ Ֆրանկենշտեյն» ներկայացման, 1974 թվականին ադապտացիայի ենթարկված համանուն կինոֆիլմում[29]։ 2009 թվականին նա ելույթ ունեցավ «Երաժշտությունը եթերում» մյուզիքլում[30]։ Պլանավորվել էր, որ Չենովետը պետք է կատարեր գլխավոր դերը «Վերսալի ուրվականները» մյուզիքլում[31], որը պետք է ներկայացվեր Մետրոպոլիտեն օպերայում 2010 թվականին, սակայն այն չկայացավ տնտեսական ճգնաժամի պատճառով[32]։
2010 թվականին Չենովետը «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում խաղաց գլխավոր դերը, որի առաջին ներկայացումը կայացավ 2010 թվականի ապրիլի 25-ին[33]։ Հատուկ նրա համար շոուում ավելացվեց երկու նոր երգ, «I Say a Little Prayer» և «A House Is Not a Home»[34]: Շոուն ավարտվեց 2011 թվականի հունվարի 2-ին[35], չնայած նա բաց թողեց 2010 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2011 թվականի հունվարի 1-ի ներկայացումները, դեկտեմբերի 31-ի ամանօրյա համերգին մասնակցելու պատճառով[35][36]։
2015 թվականին Չենովետը վերադառնում է Բրոդվեյ On the Twentieth Century մյուզիքլում գլխավոր դերով։ Դերը նրան բերեց «Տոնի» անվանակարգում ևս մեկ մրցանակ[37]։
Հեռուստատեսություն
Հեռուստատեսությունում իր կարիերան Չենովետը սկսեց իննսունականների վերջերից, LateLine և Paramour սերիալներում և երկրորդական դերերով «Էննի » և «Յոթ վարդ» հեռուստաֆիլմերում։
2001 թվականին նա կիսաինքնակենսագրական «Կրիստին» կատակերգական սերիալում կատարում է գլխավոր դերը։ Նկարահանված տասներեքից, վեցի էպիզոդների ցուցադրումից հետո այն հանվում է եթերից[38]։ 2003 թվականին նա Մեթյու Բրոդերիկի հետ հավասարապես խաղաց գլխավոր դերը «Երաժշտական մարդը » երաժշտական հեռուստաֆիլմում[39]։ Նա հանդես եկավ նաև այնպիսի սերիալների էպիզոդներում, ինչպիսիք են, «Ֆրեյզերը» (2001), «Սեզամ փողոցը» (2004) և «Տգեղ աղջիկը» (2007)[40]։
2004 թվականին նա սկսեց խաղալ Աննաբետ Շոտտի դերը NBC հեռուստաալիքով ցուցադրվող «Արևմտյան թև» քաղաքական դրամայում[41][42]։ Նա երկու անգամ առաջադրվել է «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի դրամատիկական սերիալներում լավագույն դերասանական համույթի մրցանակին» նկարահանումների ժամանակ։ Դերասանուհին կատարում է իր դերը մինչև 2006 թվականի շոուի ավարտը[42][43]։
2007 թվականից մինչև 2009 թվականը Չենովետը կատարում է Օլիվ Սնուկի դերը ABC-ի «Կեռյալները ց պահանջ »հեռուստասերիալում։ Այս դերի կատարման համար Չենովետը լավագույն գնահատականներ ստացավ հեռուստաքննադատների կողմից, ինչպես նաև երկու տարի անընդմեջ առաջադրվեց «Էմմի» մրցանակի` 2009 թվականին հաղթելով «Կատակերգական հեռուստասերիալի երկրորդական պլանում լավագույն արտիստուհի» անվանակարգում[44]։ Չնայած լավագույն գնահատականներին և մրցանակներին[45][46], սերիալը փակվեց 2009 թվականին երկու եթերաշրջանից հետո[47], сериал был закрыт в 2009 году после двух сезонов[8]:
2009 թվականին նա հնչունավորեց «Նստիր, երկու!» մուլտսերիալի գլխավոր գործող անձանցից մեկին[12]։ Շոուն փակվեց մեկ եթերաշրջանի տասներեք էպիզոդներից հետո[48]։ Նույն տարում Չենովետը աստղային հրավեր ստացավ «Նվագախումբ» երաժշտական սերիալից, կատարելով միջին տարիքի սպառված երգչուհի Էյպրիլ Ռեդսի դերը, որը տառապում է ալկոհոլիզմով և չի ավարտել միջնակարգ դպրոցը, աստղ դառնալու ձգտումների պատճառով[49]։ Չենովետի ելույթը շոուում քննադատների կողմից ստացավ բավականին բարեհաջող գնահատականներ[50][51]։
Այսպես, USA Today-ի գրախոսներից մեկը գրեց «Հավանաբար գործող անձի ներկայության անհրաժեշտությունը չկա, բայց երբ մենք պետք է լսենք Չենովետի երգը, մենք համակերպվում ենք այն մտքի հետ, որ սցենարիստները շահագործում են նրան այնքան, մինչև չի ստացվում լավագույնը»։ Նա վերադարձավ շոու 2010 թվականի ապրիլին, Home-ի էպիզոդում[52]։ Los Angeles Times ի քննադատը էպիզոդին այսպիսի մեկնաբանություն տվեց «Էպիզոդում լավագույնը, անկասկած Կրիստին Չենովետի վերադարձն էր Էյպրիլի դերում։ Նրա «Fire» բուռն դուետը Շուստերի հետ և «One Less Bell to Answer» կատարումը , այնպես արեցին, որ իմ սիրտը չդիմացավ, և երբ նա կատարեց «A House Is Not a Home» և «Home» երգերը, ես նորից սիրահարվեցի նրան»[53]։ Չենովետը նորից սերիալներում երևաց 2011 թվականի մայիսին Rumours էպիզոդում։ Էյպրիլի դերի համար նա առաջադրվեց «Էմմի» մրցանակի «Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում 2010 և 2011 թվականներին[54][55]։ Նա նվաճեց նաև «Արբանյակային մրցանակը» 2009 թվականի վերջին, The Rhodes Not Taken էպիզոդում ելույթի համար[56]։
2011 թվականի մարտին , հայտարարվեց, որ Չենովետը միացել է ABC ալիքի համար Կիմ Գատլինի գրքի հիման վրա նկարահանվող, «Հաջողված քրիստոնյա շան որդիք » սերիալի պիլոտային էպիզոդներին։ Նա կատարում էր Կարլին Կոկբեռնի դերը[57][58][59]։ 2011 թվականի մայիսի 13-ին ալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանի նկարահանումները` փոխելով սերիալի անվանումը «Բարեպաշտ լեշերը»։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 4-ին, իսկ եզրափակիչ ցուցադրությունը կայացավ նույն թվականի մայիսի 6-ին։ ABC ալիքը փակեց սերիալը մայիսի 11-ին, առաջին եթերաշրջանից հետո[60][61]։
Կինո
Չենովետը երբեք չի կատարել առաջատար դերեր հոլիվուդյան ֆիլմերում, սակայն նա ունեցել է բազմաթիվ բնավորության դերեր, մի շարք առևտրական տեսանկյունից հաջողված կոմեդիաներում։ Չենովետը կինոյում իր առաջին ելույթը ունեցել է 2002 թվականին, «Թոփ, թոփ, Բլեֆ» անկախ ֆիլմում կատարած դերով[40][62]։ Մի քանի տարի անց նա վերադարձավ կինո, նկարահանվելով ռեժիսոր Նորա Էֆրոնի «Իմ կինը ինձ կախարդել է» «Կախարդուհին» հանրամատչելի հեռուստասերիալի կինովերսիայում։ «Չարը» մյուզիքլի ներկայացումներից մեկին մասնակցում էր դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի վրա այնքան տպավորություն գործեց Չենովետը, որ նա խնդրեց ռեժիսորին, որ վերջինս նրան ընդգրկի «Կախարդուհին» ֆիլմում[9]։ Նա խաղում էր Մարիա Քելիի դերը, որը Նիկոլ Քիդմանի հերոսուհու հարևանուհին և ընկերուհին էր։ Մեկ տարի անց Չենովետը հայտնվեց Հոլիվուդյան ստուդիայի հինգ ֆիլմերում, «Վարդագույն հովազ», «Հիմարների տունը անիվների վրա», «Սուր եզրին», «Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է» և «Գործող անձ»[40]։
2008 թվականի փետրվարի 24-ին Չենովետը կատարում է «That’s How You Know» երգը «Կախարդվածը» կինոֆիլմից, Կոդակ թատրոնում 80-րդ «Օսկար» մրցանակաբաշխության պարգևատրման արարողության ժամանակ[63]։ Նույն տարում նա մասնակցում է «Փերի» մուլտֆիլմի գլխավոր գործող անձերից մեկի Ռոզետայի հնչունավորմանը[12]։ Նույն տարվա նոյեմբերին նա հանդես եկավ «Քառակի ծնունդ» ծննդյան կատակերգությունում, խաղալով հերոսուհու ավագ քրոջ` Ռիզ Ուիզերսպունի դերը[40]։
2009 թվականին Չենովետը խաղաց իր առաջին գլխավոր դերը կինոյում, «Գայթակղության մեջ »անկախ դրամայում։ Ֆիլմը արժանացավ քննադատների հաջողված գնահատականներին[64], իսկ առաջին ցուցադրությունը կայացավ Նյուպորտ-Բիչի կինոֆեստիվալում։ Ֆիլմը թողարկնեց սահմանափակ վարձակալությամբ, այնուհետև ներկայացվեց DVD տարբերակով[65]։
2009 թվականին թողարկվեց «Փերիներ» մուլտֆիլմի անիմացիոն տարբերակը, «Փերիներ։ Կորած գանձեր», իսկ 2010 թվականին երրորդ մասը՝ «Փերիներ. Կախարդական փրկությունը» անվամբ։ 2010 թվականին նա Կրիստեն ԲԵլի, Սիգուրնի Ուիվերի, Օդեթ Էննեբեյլի, Ջեյմի Լի Կյորտիսի և Բետտի Ուայթի հետ հանդես եկավ «Նորից դու» կատակերգությունում[66]։
Երաժշտություն
Չենովետը առանձնահատուկ ձայն ունի, որի պատճառով նրան հաճախ համեմատում են անցած դարի երեսնական թվականների կատակերգակ դերասան Բետտի Բուպի հետ[67]։ Նրա ձայնը կարող է վերցնել մինչև չորս օկտավա[68]։
1992 թվականին նա մասնակցեց The Most Happy Fella բրոդվեյական մյուզիքլի ալբոմի ձայնագրությանը։ Նրա դերերգերը կարելի է լսել նաև այնպիսի մյուզիքլների ալբոմներում, ինչպիսիք են A New Brain (1998) и You’re a Good Man, Charlie Brown (1999), ինչպես նաև 110 in the Shade (1999): 2000 թվականին նա մի քանի երգ ձայնագրեց Grateful: The Songs of John Bucchino ալբոմի համար, իսկ մեկ տարի անց Մենդի Պատինկինի հետ ձայնագրեցին Kidults ալբոմը[69]։
2001 թվականին նա թողարկեց իր առաջին ալբոմը Let Yourself Go անվանումով, որը բաղկացած է երեսնական թվականների հարամատչելի ջազային երգերի քավեր վերսիաներից։ Նա երգերից մեկը կատարում էր դերասան Ջեյսոն Ալեքսանդրի հետ դուետով։ 2002 թվականի հոկտեմբերին նա կատարում է մի քանի երգեր իր ալբոմից Լինկոլն կենտրոնում կայացած համերգում[70]։ Նույն տարում նա հանդես է գալիս Ֆաննի Բրայսի կերպարով, Նյու-Յորքում կայացած բարեգործական համերգի շրջանակներում։ 2003 թվականին նա մենահամերգ տվեց ռեժիոր Սեմ Մենդեսի Divas at Donmar-ի շրջանակներում։
2005 թվականի ապրիլի 5-ին նա թողարկեց իր երկրորդ ստուդիական ալբոմը Is I Am անվանումով։ Նա պահպանել էր իր մեջ քրիստոնեական երգերը, հասնելով 31 տողանոց չարտերի Billboard Քրիստոնեական ալբոմներում։ Այդ նույն տարում Չենովետը համերգ տվեց Կարնեգի –հոլում։ 2007 թվականի հունվարի 19-ին նա մենահամերգ տվեց Նյու Յորքում Մետրոպոլիտեն օպերայում՝ դառնալով մյուզիքլների գծով երրորդ աստղը, այդ բեմում ելույթ ունեցած Բարբարա Կուկից և Իվ Մոնտանից հետո[71]։
2008 թվականի հոկտեմբերի 14-ին նա թողարկեց A Lovely Way to Spend Christmas-ը, իր երրորդ ստուդիական ալբոմը։ Սուրբ ծննդյան թեմային նվիրված ալբոմը հասել է 77-րդ գծին Billboard 200 չարտով[72], ինչպես նաև գլխավորում է անկախ ալբոմների չարտը։ Չենովետի այլ ելույթներից կարելի է առանձնացնել 2009 թվականի մենահամերգը Սենտ- Լուիսյան սիմֆոնիկ նվագախմբի հետ[73]։
2010 թվականի օգոստոսին Չենովետը ձեռնամուխ եղավ քանթրի ժանրի իր չորրորդ ստուդիական ալբոմի թողարկմանը[74]։ 2011 թվականի սեպտեմբերի 13-ին Some Lessons Learned ալբոմը առաքվեց վաճառքի։ Երգերի գրելուն մասնակցել են Դայան Ուորենը, Դոլլի Պարտոնը, Հիլարի Սկոտը, ինչպես նաև ինքը Չենովետը, որը դարձավ երկու կոմպոզիցիայի համահեղինակ[75][76]։ Ալբոմը հասավ հիսուներորդ գծին Billboard 200 չարտով, և տասնչորսերորդը Top Country Albums-ում։ Ալբոմից թողարկվեց երեք սինգլ, «I Want Somebody (Bitch About)», «Lessons Learned» և «Fathers and Daughters». «I Want Somebody» հասնելով 19-րդ տեղը CMT ալիքի տեսահոլովակների չարտում[77]։
2011 թվականի դեկտեմբերին նա ելույթ ունեցավ որպես American Country Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության վարող[78]։ Մրցանակաբաշխության շրջանակներում նա կատարեց իր վերջին ստուդիական ալբոմի երգերից մեկը[79]։
Անձնական կյանք
Չենովետը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի։ Երեք տարի նա հարաբերությունների մեջ է եղել թատրոնի դերասան Մարկ Կուդիշի հետ, 2001 թվականին նրանք բաժանվել են[9]։ Որոշ ժամանակ նա հանդիպել է սցենարիստ Ահարոն Սորկինի հետ։ «Ստուդիա 60 Սանսեթ-սթրիթում » սերիալում, որի ստեղծողը համարվում է Սորկինը, Հարրետ Հեյսի (Սառա Պոլսոն) կերպարը մասամբ ստեղծվել է Չենովետի պատկերով[80]։
2009 թվականին դերասանուհին գրում է հուշագրություններ A Little Bit Wicked: Life, Love, and Faith in Stages անվանումով[81], որտեղ նկարագրում է իր անցած ճանապարհը, մյուզիքլի արտիստուհուց, մինչև հոլիվուդյան ֆիլմերում աշխատանքները։ Նա հայտարարում է, որ նպատակ չի դրել գրքում իր մասին ամբողջությամբ պատմել, այլ կենտրոնացել է այն բանի վրա «թե ով և ինչպիսին է եղել ինքը»[82]։ Գիրքը հրատարակվել է 2009 թվականի ապրիլի 14-ին[83]։ Նա մի շուն ունի Մեդդի անունով, որին կոչել է իր կուռքի Մեդլին Կանի պատվին, որը մահացել է 1999 թվականին[9]։ 2006 թվականին ըստ FHM ամսագրի՝ նա գրավել է 49-րդ տեղը «աշխարհի 100 ամենա սեքսուալ կանանց» ցուցակում[9]։
Չենովետը հաճախ է խոսում իր դավանանքի մասին։ Նա նկարագրում է իրեն որպես «լիբերալ քրիստոնյա առանց նախապաշարմունքների»[84]։ The New York Times-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները[85][86]։
Նա տառապում էր Մենյերի հիվանդությամբ, ներքին ականջի հիվանդություն , որը առաջացնում է հեղուկի քանակության ավելացում նրա խոռոչում։ Հեղուկը ճնշում է գործադրում հյուսվածքների վրա, որոնք կարգավորում են մարմնի կողմնորոշումը տարածության մեջ և ապահովում հավասարակշռության պահպանումը։ Նա ասում էր, որ առանձին ելույթների ժամանակ, ինքը ստիպված էր լինում հավասարակշռությունը պահպանել հենվելով խաղընկերոջ վրա, ինչպես նաև հիվանդությունը ստիպում էր բաց թողնել մի քանի կարևոր ելույթներ[87]։
2010 թվականի մայիսին Չենովետը հանդես է գալիս իր մյուզիքլի խաղընկերոջ, բացահայտ հոմոսեքսուալ Շոն Հեյսի պաշտպանությամբ «Խոստումներ, խոստումներ», երբ քննադատ Ռամին Սետոդեշը Newsweek ամսագրից նրա ելույթը անվանեց «փայտե և ոչ անկեղծ», և որ նրանց կոլեգա Ջոնաթան Գրոֆը նույնպես բացահայտ հոմոսեքսուալ է և ունի համանման պրոբլեմներ դերերի կատարման ժամանակ։ Քննադատի խոսքերով, ոչ մի հոմոսեքսուալ չի կարող կատարել հետերոսեքսուալի դեր[88]։ Դերասանուհին հոդվածը անվանեց «հրեշավոր հոմոֆոբիկ», և քննադատության ենթարկեց Սեթոդեշի կարծիքը, այն անվանելով «ծաղրանք միջնակարգ դպրոցի մակարդակով»։ Չենովետը հաստատեց, որ հանդիսատեսը թատրոն է գալիս, որպեսզի «մեկնեն ճամփորդության», այլ ոչ թե մտածեն դերասանի սեքսուալ կողմնորոշման մասին[89]։ Պատմությունը լայն հասարակական արձագանք ստացավ և հետագայում վերապատմվեց այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The New York Times-ը[90] և Los Angeles Times-ը[91]։
↑Brady, James (15 мая 2005). «Brady's Bits: Kristin Chenoweth». Parade. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. «Chenoweth's family name is Welsh, but she's part Cherokee. 'One-fourth,' she said.»