Քրիստեն Ստյուարտը ծնվել է Լոս Անջելեսում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո, իսկ հետո նա նորից վերադարձել է Լոս Անջելես, որտեղ որ նրա հայրն էր, աշխատել է որպես տնօրենի օգնական, պրոդյուսեր, ինչպես նաև բազմաթիվ շոուների տնօրեն Ֆոքս ալիքում։ Նա ունի հարազատ եղբայրը՝ Կամերոն Ստյուարտ[10] և երկու խորթ եղբայր Դենան և Թեյլորը։ Ստյուարտը առաջին անգամ բեմ է դուրս եկել դպրոցական Սուրբ Ծննդյան կատարման ժամանակ, որտեղ իրեն նկատել է գործակալը։ Նա կապ պաշտպանեց աղջկա ծնողների հետ և համոզեց նրանց, որպեսզի նկարահանվի ֆիլմերում։ Սկզբում, ծնողները դեմ էին այդ գաղափարին, բայց Քրիստենը համոզեց նրանց, և արդեն 8 տարեկանից սկսում է հաճախել դերասանության դասընթացներին և ունենում է դերեր ֆիլմերում և սերիալներում։
Անձնական կյանք
Քրիստենը գիտի նվագել կիթառ[11]։ 2004-2009 թվականներին հանդիպում էր դերասան Մայքլ Անգարանոյի հետ, որի հետ ծանոթացել էր «Խոսիր» ֆիլմի նկարահանման ժամանակ[12]
«Մթնշաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է Ռոբերտ Փեթինսոնի հետ[13][14]։ Ռոբերտ Փեթինսոնը, իմանալով Ստյուարտի և Ռուպերտ Սանդերսի սիրավեպի մասին, վաճառեց այն բնակարանը, որտեղ պետք է ապրեին ինքն և Ստուարտը, իսկ Ստյուարտը վերադարձավ մոր մոտ[15]։ Հետագայում նրանք հաշտվեցին, և Ստյուարտը ընդունեց Ռոբերտի ամուսնության առաջարկությունը[16]։