Քովենթրին, ըստ երևույթին, կազմավորվել է բրոնզի դարի բնակավայրի տեղում, որը գտնվում էր այժմյան քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ մեծ գետը, լճերը, մեղմ կլիման և անտառները սնունդ էին ապահովում և լավ ապաստարան ծառայում բնակիչների համար։
14-րդ դարում Քովենթրին դառնում է կտորի առևտրի կենտրոն։ Այդ ժամանակ այն արդեն Անգլիայի խոշորագույն և կարևորագույն քաղաքներից մեկն էր։ 1345 թվականին Քովենթրին ստանում է քաղաքի կարգավիճակ, 1451 թվականին դառնում է կոմսության կենտրոնը։
18-րդ և 19-րդ դարերում Քովենթրին դարձել է Մեծ Բրիտանիայի ժամացույցների արտադրությամբ զբաղվող երեք կենտրոններից մեկը։ Արտադրության անկման հետ մեկտեղ, ինչը պայմանավորված էր շվեյցարական արտադրողների մրցակցության և գործարանային արտադրության հետ, քաղաքում ստեղծվում էր հեծանվային, ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերություն։
19-րդ դարի վերջում Քովենթրին դարձել է հեծանվային արդյունաբերության խոշորագույն կենտրոնը։ 20-րդ դարի սկզբին հեծանվային գործարանն անցել է ավտոմոբիլաշինության, և Քովենթրին դարձել է անգլիական ավտոմոբիլաշինության կարևոր կենտրոն։ Չնայած նրան, որ այդ ոլորտում զբաղված են եղել հարյուրից ավելի բազմաթիվ ընկերություններ, 2006 թվականին վերջին ավտոմոբիլաշինական արդյունաբերությունը քաղաքում փակվել է։
Քովենթրի քաղաքը ռմբակոծվել է ևս 40 անգամ, որոնցից ամենաուժգինը 1941 թվականի ապրիլի 8-ի և 9-ի ռմբակոծություններն էին։ Վերջինը տեղի է ունեցել 1942 թվականի օգոստոսին։ Պատերազմի վերջին ռմբակոծությունների արդյունքում մահացել է 1236 մարդ, նրանցից 808-ը թաղված են Լոնդոն Ռոուդ գերեզմանատան եղբայրական գերեզմանոցում։ Ռմբակոծությունից քաղաքն այնպես էր ավերվել, որ գերմաներենում առաջացավ koventrieren - քովենթրիացնել բայը, որը նշանակում է հիմնահատակ ավերել։
Այդքան հզոր ռմբակոծությունների պատճառը քաղաքում զինագործական և ավիացիոն գործարանների մեծ կենտրոնացումն էր։
Պատերազմից հետո քաղաքը հիմնականում վերակառուցվել է։ 1962 թվականին օծվել է նոր Սուրբ Միքայելի տաճարը։
Տեսարժան վայրեր
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է հանդիսանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Սուրբ Միքայելի տաճարը։ Տաճարից մնացել էին միայն արտաքին պատերը և ծայրաձողը (ռմբակոծության պահին այն Բրիտանիայում երրորդն էր իր բարձրությամբ)։ Բեզիլ Սփենսի կողմից կառուցված նոր տաճարը բացվել է 1962 թվականին հին տաճարի ավերակներից ոչ հեռու։
Տրանսպորտի թանգարանում է գտնվում անգլիական ավտոմեքենաների մեծ հավաքածու։ Ամենահետաքրքիր նմուշների թվում են նաև իրենց արագությամբ երկու ռեկորդակիր ավտոմեքենաներ։ 1997 թվականին ThrustSSC ավտոմեքենան առաջինն էր, որը գերազանցել է ձայնի արագությունը[2]։ Թանգարանը զգալիորեն թարմացվել է 2004 թվականին։ Նրա մուտքն ազատ է։
Քաղաքում է գտնվում նաև ավիացիայի թանգարանը և գեղարվեստական պատկերասրահը։ Կենտրոնից 6 կմ հեռավորության վրա գտնվում է հռոմեական Ֆորտ Լանտ ամրոցի վերականգնվածքը։
Ոստիկանության թանգարանը կազմված է պատմական հատվածից և անսովոր պատահարների և դեպքերի հավաքածուից։
Քաղաքի հետ է կապված Լեդի Գոդիվայի առասպելը, որին այնտեղ հուշարձան է կանգնեցվել։
Բնակչություն
Ստորև ներկայացված է Քովենթրի քաղաքի բնակչության աճի դինամիկան 19-րդ դարի սկզբից[3].
Ինչպես բոլոր Բրիտանական կղզիները և Միդլենդսը, Քովենթրին գտնվում է օվկիանոսային կլիմայական գոտում։ Այդ կլիմայական գոտուն բնորոշ են ցուրտ ամառները և մեղմ ձմեռները։ Քովենթրի քաղաքի պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1947 թվականի փետրվարին (-10,8 ˚C), իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 1990 թվականի օգոստոսին (35,1 ˚C)[7]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 627)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!