Քեյ Արմեն, իսկական անունը՝ Արմենուհի Մանուկյան, (նոյեմբերի 2, 1915(1915-11-02)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2011(2011-10-03)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայազգի երգչուհի, երգահան, դերասանուհի։
Մարզիկ Բոբ Մանագով ավագի (Ռոբերտ Մանուկյան) դուստրն է և Բոբի Մանագոֆ կրտսերի ավագ քույրը։ Նկարահանվել է երաժշտական կինոնկարներում։
Կենսագրություն
Հանդես է եկել բալետում, երգել ռադիոյում և գիշերային ակումբներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել հիվանդանոցում։
1956 թվականից հեռատեսիլով ներկայացրել է «Սեր Արմեն շոուն», կատարել ժողովրդական երգեր, խաղացել «Սեր և ամուսնություն» բազմասերիանոց հեռուստաֆիլմում։
Երկար ժամանակ վարել է ռադիոյի «Դադարեցրեք երաժշտությունը» հաղորդումը։
Թատրոնում հանդես է եկել «Փոքրիկ աշխարհ, ողջույն» և «Արյունարբու Մարին» ներկայացումներում։
Նկարահանվել է «Տեղներդ վեր ընկեք», «էյ, եկ թվիսթ պարենք», «Զիմի Բ-ն և Անդրեն» և այլ երաժշտական կինոնկարներում[4]։
Վերջին տարիներին բնակվում էր Նյու Յորքում[5]։
Ֆիլմագրություն
- Hey, Let's Twist 1961 թ.
- Hit the Deck 1955 թ.
- Paternity 1981 թ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Արծվին Բախչինյան, Հայազգի գործիչներ
- ↑ Քեյ Արմենի մասին imdb.com կայքում