Փոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 3֊ին երկրի հարավում գտնվող Մվոմեկկա գյուղում։ Էթնիկ պատկանելիությամբ ֆանգ է (բուլու)[5]։ 1956 թվականին ավարտել է Յաունդայի գեներալ Լեկլերկի անվան լիցեյը և ստացել դիպլոմ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ[6]։ 1956 թվականի հունիսից Փարիզում սովորել է Լուի լե Գրան լիցեյում, սովորել է նաև Սորբոնում։ Ունի նաև Փարիզի համալսարանի իրավաբանության բաժնի և քաղաքական գիտությունների Ինստիտուտի դիպլոմներ։ 1962 թվականին ավարտել է Փարիզի «մերձծովյան տարածքների» հետազոտման Ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք և անցել պետական ծառայության․ երկրի նախագահ Ահմադ Ահիջի գրասենյակում աշխատել է որպես հատուկ հանձնարարություններ կատարող, հետո 1964 թվականին նշանակվել է ազգային կրթության, երիտասարդության և մշակույթի նախարարության գրասենյակի տնօրեն, իսկ 1965 թվականին դարձել է նախարարության գլխավոր քարտուղարը։ 1967 թվականին նորից աշխատանքի է անցել նախագահի գրասենյակում, դարձել է քաղաքացիական գրասենյակի տնօրենը։ 1968 թվականի հունվարից դարձել է գրասենյակի գլխավոր քարտուղարը, միաժամանակ օգոստոսին ստացել է նախարարի աստիճան։ 1970 թվականի հունիսից ունեցել է պետական նախարարի աստիճան։ 1975 թվականի հունիսի 30֊ին նշանակվել է Կամերունի վարչապետի պաշտոնում։ 1980 թվականից երկրի միակ կուսակցության՝ Կամերունյան ազգային միության նախագահն է։
Նախագահ
1982 թվականի նոյեմբերի 4֊ին Ահմադ Ահիջոն հանկարծակի հայտնել է իր պաշտոնաթողության մասին և նոյեմբերի 6֊ին Սահմանադրության համաձայն Փոլ Բիյան նրան փոխարինել է նախագահի պաշտոնում։
1983 թվականի օգոստոսին Բիյան մեղադրել է Ահիջոյին՝ հունիսին պետական հեղաշրջում կազմակերպելու համար (1984 թվականի փետրվարին Ահիջոյի և նրա երկու համախոհների նկատմամբ տեղի է ունեցել հեռակա դատավարություն՝ պետական հեղաշրջման մեղադրանքով, և Ահիջոն դատապարտվել է մահապատժի, չնայած հետագայում Բիյան այն փոխել է ցմահ ազատազրկումով)[7]։
1983 թվականի սեպտեմբերի 14֊ին դարձել է Կամերունի ազգային միության նախագահը, որը 1985 թվականին վերանվանվել է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն»։
1984 թվականի ապրիլի 6֊ին կառավարական զորքերը ճնշել են ևս մեկ հեղաշրջման փորձ։ Դրանից հետո Բիյան ցրել է Հանրապետական գվարդիան։ Հաջորդ տարվա հունվարի 14֊ին նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ (ստանալով 99,98% ձայն), վերընտրվել է նաև 1988 թվականի ապրիլի 24֊ին՝ 98,75% ձայների արդյունքով։
1992 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում անց են կացվել նոր նախագահական ընտրություններ, որտեղ նորից նա է հաղթել՝ հավաքելով 39,98 % ձայն (նրա հիմնական հակառակորդը Ջոն Ֆրու Նդին հավաքել է 36,8%)։ 1996 թվականին Բիյան ընտրվել է Աֆրիկյան Միավորման նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ 1997 թվականի հոկտեմբերի 12֊ին անցկացված նախագահական ընտրություններում նա վերընտրվել է երկրի նախագահ՝ 92,57 % ձայներով։ 2004 թվականի ընտրություններին ստացել է 70,92%։
1994 և 1996 թվականներին Նիգերիայի զինված ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել՝ Բակասի թերակղզու վիճելի տարածքի համար, որը հարուստ է նավթով։ 2002 թվականի հոկտեմբերին Միջազգային դատարանը ճանաչել է Կամերունի իրավացիությունը և 2006 թվականի հունիսի 12֊ին Փոլ Բիյան և Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն համապատասխան պայմանագիր են ստորագրել, որը, սակայն Նիգերիայի խորհրդարանը չի վավերացրել։ Թերակղզին Կամերունին է վերադարձվել 2008 թվականին։
2007 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Բիյան հաղթել է՝ ստանալով 70,92 % ձայն։
2011 թվականի հոկտեմբերի 9 ֊ին նորից վերընտրվել է ստանալով 77,99 % ձայն (նորից հաղթելով Ջոն Ֆրու Նդիին, որը հավաքել էր 10% ձայն)։
2018 թվականի նախագահական ընտրություններին հավաքել է 71,28% ձայն և 7–րդ անգամ վերընտրվել նախագահ[8]։
Փոլ Բիյան ֆրանսամետ գործիչ է։ Տնտեսության մեջ զարգացրել է հարաբերությունները Չինաստանի հետ, որը հանդես է գալիս ոչ միայն որպես ներդրող, այլ նաև մի շարք խոշոր ներդրումային նախագծերի վարկավորմամբ (առանձին գավառների էլեկտրաֆիկացման համար արևային մարտկոցների համակարգի շինարարության նախագծեր, իրականացվել է 2015 թվականից)[9]։ 2000-ական թվականների սկզբին նավթի գների բարձրացումը մի փոքր թեթևացրել է կամերունյան տնտեսության վիճակը, սակայն ահռելի արտաքին պարտքը արդեն հնարավոր չէր մարել նույնիսկ նավթային շահույթներով։ 2006 թվականին «Փարիզյան ակումբի» անդամները չեղյալ համարեցին կամերունյան պարտքի մեծ մասը։
Բիյիի վարչակազմին բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Շատերը նրան մեղադրում են բռնատրիության մեջ։ Աշխարհի բռնապետերի ներկայիս շատ ցուցակներում նա դասակարգվում է Մսվատի III–ի, Թեոդորո Օբիանգոմ Նգեմա Մբասոգոյի և Ռոբերտ Մուգաբեի հետ։ Այսպես, օրինակ 2009 թվականի «Պարադ» լրագրի վարկանիշով նա զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ աշխարի վատթարագույն բռնապետերի շարքում[10]։
↑Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры». Журнал «Власть».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)