- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայխներ (այլ կիրառումներ)
Փայխներ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 15 կմ հյուսիս, Զելան գետի աջ օժանդակի ակունքների շրջանում։
Անվան ստուգաբանություն
Գյուղի անվանումը առաջացել է հայակական փարախներ բառից։ Այս գյուղում են գտնվել վանքի փարախները։
Պատմություն
1896 թվականի կոտորածների ժամանակ զոհվել են մեծ թվով հայեր։ Գյուղի հայ բնակչությունը կոտորվել կամ բռնագաղթեցվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
1896 թվականին ուներ 34 տուն հայ, 1909 թվականին՝ 16 տուն հայ, 7 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 30 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղից 1-2 կմ արևմուտք, ձորամիջին գտնվում էր Մեծոփա վանքը։
Կրթություն
Այստեղ է ծնվել արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հարություն Մկրտչյանը (1903-1992)[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 961
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն