Ցին Շի Հուանդին Չինաստանի պատմության նշանավոր դեմքերից մեկն է։ Տասներեք տարեկանում գահ է բարձրացել որպես Ցինի արքա, երեսունութում, երբ նվաճել է շուրջ երկու հարյուր տարի միմյանց դեմ պատերազմող չինական թագավորությունները, հռչակվել է միավորված Չինաստանի կայսր (մ. թ. ա. 221 թվականին)[2]։
Նրա զորահրամանատարները մեծապես ընդարձակել են չինական պետության սահմանները՝ հաղթական արշավանքներ կատարելով դեպի հարավ և դեպի Կենտրոնական Ասիա:Երկիրը միավորելուց հետո նա և իր գլխավոր խորհրդական Լի Սին իրականացրել են մի շարք կարևոր տնտեսական և քաղաքական բարեփոխումներ[2]։ Առաջինը Ցին Շի Հուանհի (Ք.ա. 246-210 թթ.) կայսրին է հաջողվել միավորել ողջ Չինաստանը։ Նա վերացրել է ազնվականների ժառանգնական տիտղոսներն ու արտոնությունները; Պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին։
Նրա օրոք Չինաստանում հաստատվեցին կշռի, երկարության, ծավալի միասնական միավորներ, ինչպես նաև միասնական դրամ։ Կատարվեց գրային համակարգի բարելավվում՝ հիերոգլիֆային գիրը պարզվեց։ Ցին Շի Հուանդին նախաձեռնել է նաև Չինական մեծ պարսպի, թրծված կավից մարդահասակ քանդակված զինվորների բանակի կողմից հսկվող իր հռչակավոր դամբարանի շինարարությունը, ինչպես նաև կառուցել է երկիրը հատող ճանապարհների ցանց. բոլորը՝ բազմաթիվ մարդկային կյանքերի գնով։ Ըստ մի ավանդազրույցի՝ կայսրության կայունությունն ապահովելու նպատակով օրենքից դուրս է հայտարարել և վառել բազմաթիվ գրքեր, մահապատժի ենթարկել բազում գիտնականների, սակայն հանգամանալի ու խորաքնին ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այդ ավանդազրույցի ճշմարտացիությունը[3]։
Վերոնշյալ մեծագործությունները փառքով են պսակել նրա անունը Չինաստանի և ընդհանրապես մարդկության պատմության մեջ՝ իբրև ազդեցիկ քաղաքական գործչի[4][5][6][7]։
Մահացել է հիսուն տարեկան հասակում՝ մ. թ. ա. 210 թվականին, դեպի Արևելյան Չինաստան կատարած իր չորրորդ արշավանքի ժամանակ։
Գրականություն
Bodde, Derk (1987). «The State and Empire of Ch‘in». In Twitchett, Denis; Loewe, Michael (eds.). The Cambridge history of China. Vol. 1. Cambridge: Cambridge Univ. Press. էջեր 20–103. ISBN0-521-21447-5.
Yu-ning, Li, ed. (1975). The First Emperor of China. White Plains, N.Y.: International Arts and Sciences Press. ISBN0-87332-067-0.
Portal, Jane (2007). The First Emperor, China's Terracotta Army. British Museum Press. ISBN978-1-932543-26-1.
Qian, Sima (1961). Records of the Grand Historian: Qin dynasty. Burton Watson, trans. New York: Columbia Univ. Press.
Yap, Joseph P (2009). Wars With the Xiongnu, A Translation From Zizhi tongjian. AuthorHouse. ISBN978-1-4490-0604-4.
Cornelia Hermanns: Des Kaisers tönerne Krieger. Qin Shi Huangdi und die Suche nach dem ewigen Leben. Drachenhaus Verlag, Esslingen 2013, ISBN 978-3-943314-00-7.
Chris J. Peers: Ancient Chinese Armies. 1500 – 200 BC (= Men-at-arms Series. 218). Osprey Publishing, London 1990, ISBN 0-85045-942-7.
Peter-Matthias Gaede (Hrsg.): Das Große Buch der Archäologie. Expeditionen in mythische Welten. Gruner und Jahr, Hamburg 2003, ISBN 3-570-19436-1, S. 104–131.
Michael Strähle: Bücherverbrennungen und Zensur im alten China und ihre Folgen. In: Mitteilungen der Vereinigung Österreichischer Bibliothekarinnen & Bibliothekare. Band 56, 2003, ISSN1022-2588, S. 41–47, online (PDF; 98 KB).
Rolf Trauzettel: Die Reichseinigung unter dem Ersten Kaiser Qin Shihuangdi. In: Xi'an. Kaiserliche Macht im Jenseits. Grabfunde und Tempelschätze aus Chinas alter Hauptstadt. Philipp von Zabern, Mainz 2006, ISBN 3-8053-3605-5, S. 27–31.
Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 7 (гл. 85 «Жизнеописание Люй Бувэя»)
Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 8 (гл.86 «Жизнеописания мстителей: жизнеописание Цзин Кэ»)
Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 8 (гл. 87 «Жизнеописание Ли Сы»)
Переломов Л. С. . Империя Цинь — первое централизованное государство в Китае (221—202 гг. до н. э.) // Академия наук СССР. Институт народов Азии. — М.:
Ульянов, М. Ю. Цинь Шихуан и его армия — Восточная коллекция, 2007, с. 20-38.