Տեսողական պատրանք (օպտիկական պատրանք), բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։
Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։
Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։
Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (տես, օրինակ, նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)[1]։
Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։
իմացական, ճանաչողական (կոգնիտիվ) պատրանքներ, որոնք անգիտակից վիճակում արված հետևությունների արդյունք են։
Ախտաբանական տեսողական պատրանքները առաջանում են տեսողական ընկալման հոգեբանական մեխանիզմների պաթոլոգիական չափազանցության հետևանքով՝ առաջ բերելով վերոհիշյալ տեսակի պատրանքներ։
Օպտիկական խաբկանքների ճնշող մասի համար պատասխանատու է ողջ տեսողական ապարատը, ներառյալ նաև ուղեղային հատվածները։ Առաջին փուլը ազդանշանի առանձնացումն է ֆոնից, այդ փուլով պայմանավորված ընկալման սխալները կազմում են օպտիկական խաբկանքների առանձին խումբ, որոնց գոյության վրա է հիմնված պաշտպանական գունավորման կիրառումը քողարկման նպատակով (այս երևույթը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում, տես միմիկրիա)։ Երկրորդ փուլի՝ տեսողական ազդանշանների դասակարգման հետ են կապված այն օպտիկական խաբկանքները, որոնցում կառուցվածքային կամ հոծ ֆոնը հանգեցնում է պատկերների ջոկման կամ դրանց պարամետրերի (պայծառության, ձևի, փոխդասավորության և այլն) գնահատման սխալների։ Վերջապես, տարածված են նաև այնպիսի օպտիկական խաբկանքներ, որոնք կապված են տեսողական ինֆորմացիայի մշակման երրորդ՝ վերջին փուլի սխալների հետ, այսինքն՝ դիտարկվող օբյեկտների բնութագրերի (մակերես, երկարություն, անկյուններ) գնահատման սխալների, ինչպես նաև հեռանկարային աղավաղումների հետ։ Դիտվող օբյեկտի շարժման կամ ժամանակի ընթացքում փոփոխման դեպքում տեսողական ընկալման պրոցեսը բարդանում է․ առաջ են գալիս, այսպես կոչված, դինամիկ օպտիկական խաբկանքներ, ի տարբերություն վերը թվարկված ստատիկ օպտիկական խաբկանքների։ Օրինակ, եթե շարժվող առարկային երկար նայելուց հետո հանկարծակի ընդհատվի դիտումը, ապա առաջ կգա այդ առարկայի հակառակ շարժման խաբկանք։ Այս խմբին են դասվում նաև տեսողության իներցիայի հետ կապված օպտիկական խաբկանքները, որոնց օգտագործման վրա են հիմնված կինոն և հեռուստատեսությունը։
Պատրանքները հալյուցինացիաներից (զգայապատրանքներից, զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։
Պատրանքն ունի իրական հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է։ Պատրանքներն ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։
Էյմսի սենյակ
1946 թվականին Ալբերտ Էյմս-կրտսերի մտածած սենյակը եռաչափ տեսողական պատրանքի օրինակ է։ Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս կարծես թե նորմալ է. ուղղահայաց պատեր և առաստաղ։ Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ։ Աջ անկյունն այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը։ Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, առջևի անկյունում կանգնած մարդը կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։ Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում կամ փոքրանում է[2]։
Պատկերասրահ
Որոշ պատկերներ հարկավոր է դիտել ավելի խոշոր տարբերակով, որպեսզի ազդեցությունը նկատելի լինի
Այս պատկերում իրար զուգահեռ հորիզոնական գծերը թեք են երևում
Տամախաղի տարբերակ․ տամախաղի տախտակի անկյունագծային քառակուսիները ավելի մեծ վանդակների կետերում այդ վանդակները խեղաթյուրված են երևում
Երբ դիտողը հայացքը կենտրոնացնում է կենտրոնի սև խաչին, թվում է, թե վարդագույն կետերն աստիճանաբար անհետանում են
Գույների հակադրումը շարժման պատրանք է ստեղծում
Ջրաներկ պատրանք․ այս ձևի դեղին և կապույտ սահմանները ստեղծում են բաց դեղին գույնի պատկերի պատրանք, այլ ոչ թե՝ սպիտակ[3]
Սուբյեկտիվ երկնագույն ֆիլտր․ ձախ կողմում սուբյեկտիվորեն կառուցված երկնագույն քառակուսի զտիչ է կապույտ շրջանակների վերևում, իսկ աջ կողմում՝ փոքր երկնագույն շրջանակներ են, որոնք արգելակում են ֆիլտրի կառուցմանը[4][5]
Կարմիրը սպիտակի վրա թվում է ավելի բաց, իսկ սևի վրա՝ ավելի մուգ։ Ձախ եզրին մոտ՝ սպիտակ գծերը թվում են ավելի կարմիր, իսկ աջ եզրին մոտ՝ կարմիրը սևի վրա գծերը թվում են ավելի սպիտակ։ Սև ու կարմիր գծերով պատկերի մեջտեղի հատվածին հետադարձ հայացք գցելիս՝ վերջիններս «տեղաշարժվում են» վերև
Զուգահեռակողմ A և B, գիծը, որն անցնում է նրանց միջով, ամբողջը նույն գույնի է
Եթե երկար նայենք զուգահեռակողմին A, B և նրանց միացնող հատվածին, ապա դրանք մի գույնի են դառնում
Կոնտրաստ պատրանք
Իրականում կենտրոնները միանման են
Կենտրոնական գիծը միևնույն պայծառության է
Փոքր քառակուսիները միևնույն պայծառության են
Շրջանները «ճկում են» քառակուսու կողմերը
Տողերը միավորվում են պատրանքային շրջանակներում
Վանդակաճաղերի պատրանք։ Երբ հայացքը տեղափոխում եք պատկերի վրայով, ապա սպիտակ կետերը «փոխվում են» սևի
Չափսերի ընկալման պատրանք
«Խողովակի մթության» մեջ երկար դիտելու դեպքում՝ գծերը սկսում են «շարժվել»։ Երբ հայացքը տեղափոխում եք F, երևում է նեգատիվը
Շարժման պատրանք(պետք է նայել կենտրոնի սև կետին ու գլուխը առաջ–ետ շարժել, կետի շուրջը գտնվող շրջանները կսկսեն պտտվել)
Երկրորդ սպիտակ քառակուսու պատրանք
Հեռուն ձգվող ճարտարապետության տարրերը պատրանք են ստեղծում․ մեկ(ուռուցիկ) ("բուրգի»), մեկ՝(գոգավոր) խորանարդաձև ջրհորի
Շարժական առանցքի ճկման ուղղությունը թվում է փոխադարձ ուղղահայաց(առաջ–ետ, կամ ձախ–աջ)
Շարժման պատրանք։ «Ո՞ր կողմ»
Պատրանք․ «ժամսլաքի ուղղությամբ, հակառակ ժամսլաքի կամ էլ մեկը մյուսին հերթագայող»
Տեսողական պատրանք. սկավառակ, որը պտտվում է՝ սկավառակի արտաքին եզրին ցուցադրելով տղամարդու և կնոջ շարժման պատրանք։ Տղամարդը խոնարհվում է, իսկ կինը ռևերանս է անում։
↑Pinna, B., Gregory, R.L. (2002). «Shifts of Edges and Deformations of Patterns». Perception. 31 (12): 1503–1508. PMID12916675.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Աղբյուրներ
Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512էջ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)ISBN 5-545-00785-7
С. Толанский (1967). Оптические иллюзии («Мир» ed.). М․. էջ 128 с.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
О. Рутерсвард (1990). Невозможные фигуры («Стройиздат» ed.). М․. էջ 128.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)ISBN 5-274-01323-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի«Օպտիկական խաբկանք» հոդվածից (հ․ 12, էջ 558 )։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!