Կոչվել է Վիշի քաղաքի անունով, որտեղ գտնվում էր Անրի Պետենի կոլաբորացիոնիստական ֆրանսիական կառավարությունը։ Այդ կառավարության տնօրինության տակ էր Ֆրանսիայի տարածքի 1/3 ը (այսպես կոչված, չօկուպացված գոտին Հարավային Ֆրանսիայում), որը 1942 թվականի նոյեմբերին Պետենի կառավարության համաձայնությամբ գրավեցին գերմանա-իտալական զորքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 459)։