Վարքային նյարդաբանություն, նյարդաբանության ոլորտի նեղ մասնագիտացում, որը ուսումնասիրում է վարքի, հիշողության և մտածողության նյարդաբանական հիմքը, այս ֆունկցիաների վրա նյարդաբանական հիվանդության կամ նյարդային համակարգի վնասվածքի ազդեցությունը և դրանց բուժումը։ Երկու ուղղությունները, որոնք կապված են վարքային նյարդաբանության հետ նյարդահոգեբանությունն ու նյարդահոգեբուժությունն են։ Միացյալ Նահանգներում «Վարքային նյարդաբանությունն ու նյարդահոգեբուժությունը» դիտարկվել է որպես մեկ ընդհանուր նեղ մասնագիտացում Նյարդաբանական Նեղ Մասնագիտացումների Միացյալ Խորհրդի (UCNS) կողմից՝ սկսած 2004 թվականից։
Վարքային հոգեբանությունն այն մարդու ուսումնասիրության առարկան է, ով գործ ունի վարքի, հիշողության և մտածողության նյարդաբանական հիմքը, վնասվածքի ազդեցությունը նրանց վրա և բուժումը։
Վարքային նյարդաբանության կողմից ուսումնասիրվող սինդրոմներից ու հիվանդություններից են.
- Ագրաֆիա
- Ագնոսիաս
- Ագրաֆեսթեսիա
- Ալեքսիա
- Ամնեզիաս
- Անոսոգնոսիա
- Աֆազիաս
- Ապրաքսիաս
- Ապրոսոդիաս
- Ուշադրության դեֆեկտ/հիպերակտիվության խանգարում
- Աուտիզմ
- Դեմենտիա
- Դիսլեքսիա
- Էպիլեպսիա
- Հեմիսպատիկ անտարբերություն
- Փսիխոզ
- Կաթված
- Գանգուղեղային վնասվածք
Պատմություն
Մինչ վարքային սինդրոմների նկարագրությունները հասել են մեզ դեռևս Հին Հունաստանից ու Եգիպտոսից, միայն 19-րդ դարում վարքային նյարդաբանությունը սկսեց ծաղկում ապրել, ի սկզբանե՝ Ֆրանց Գալլի պարզագույն լոկալիզացիոն տեսությունների միջոցով, ապա՝ 19-րդ դարի կեսերին Փոլ Բղոկայի և, հետագայում, Կարլ Վերնիկի աֆազիասի առաջին լոկալիզացիաների միջոցով։ Լոկալիզացիոն նյարդաբանությունն ու կլինիկական նկարագրությունները հասան իրենց գագաթնակետին հասան 19-րդ դարի վերջից 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակաշրջանում, որի արդյունքն էին Ալոիս Ալցհայմերի և Արնոլդ Փիքի՝ դեմենտիաների կլինիկական նկարագրությունները։ Կարլ Լաշլիի փորձերը առնետների հետ ապացուցեցին լոկալիզացիոն թեորիաների և վարքային գործառույթների տեղային մոդելների սխալականությունը։
ԱՄՆ-ում Նորման Գեշվինդի աշխատանքը բերեց վարքային նյարդաբանության վերածննդին։ Գեշվինդը հայտնի է անջատման սինդրոմների ուսումնասիրության և վարքային նյարդաբանության ամբողջ սերունդներ կրթելու իր վաստակի համար։ 1980-ական թվականներին in vivo նյարդապատկերման հայտնագործություն մեծացրեց հետաքրքրությունը կոգնիտիվ նյարդային գիտության և առաջարկեց մի գործիք, որը թույլ տվեց տեղային, կառուցվածքային և գործառութային կորելլացիաներ իրականացնել կենդանի մարդկանց մեջ։
Աղբյուրներ
Արտաքին հղումներ