Վարդենիկ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Ակն քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Արևմտյան Եփրատ գետի ձախ ափին։
Պատմություն
Գյուղը հիմնվել է 1730-ական թվականներին և եղել է հայաբնակ։ Հետագայում հայերը թուրքերի կողմից հավատափոխ են եղել։
Բնակչություն
XX դարի սկզբին ուներ 65 տուն՝ 325 հայ և քուրդ բնակչով։
Տնտեսություն
Բնակիչները զբաղվել են հողագործությամբ և առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որը XX դարի սկզբին ավերված էր, բայց քարերը խնամքով հավաքված էր մի պատի տակ։ Եկեղեցուց ներքև կային հայկական տապանաքարեր։ Արևմտյան Եփրատի վրա ունի Լիճք կոչվող կամուրջ[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 781
Աղբյուրներ