Վարդան Իշխանի Միլիտոսյան (հունիսի 8[1], 1950, Լենինական - ապրիլի 29, 2015[2]), հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ (1976)։
Կենսագրություն
Ծանրամարտով սկսել է զբաղվել 1964 թվականին, Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր Մոնրեալի Օլիմպիական խաղերում, արծաթե մեդալակիր Գետիսբերգում կայացած աշխարհի առաջնությունում։ Առավել հաջող հանդես է եկել հրում վարժությունում, որում 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդներ։
1980 թվականին ավարտել է կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Մարզել է եղբորորդուն՝ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ