Այս ժամանակաշրջանում շարունակվեցին ուշ անտիկ դարաշրջանի ուղղությունները, ներառյալ բնակչության անկումը հատկապես քաղաքային կենտրոններում, առևտրի անկում, փոքր գլոբալ տաքացում և արտագաղթի մեծացում։ Վաղ միջնադարը 19-րդ դարից նաև անվանում են «Մութ դարեր», բնորոշման հիմքում ենկած է այս ժամանակներում գրականության և մշակույթի նվազ զարգացում։ Չնայած Աչևելյան Հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել, 7-րդ դարից սկսած իսլամականխալիֆայությունները նվաճեցին նախկին հռոմեական տարածքների մեծ մասը։
800 թվականին Արևմտյան Եվրոպայում Կառլոս Մեծը վերադարձրեց կայսր տիտղոսը, ում Կարոլինգյան կայսրությունը մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի հասարակության և պատմության վրա։ Եվրոպայում վերադարձ եղավ ընդհանուր գյուղատնտեսական համակարգ ավատատիրությանը և կատարվեցին որոշակի նորամուծություններ, այդ թվում ցանքաշրջանառությունը և ծանր գութանը։ Բարբարոսական ներգաղթերը հանդարվեցին Եվրոպայի մեծ մասում, չնայած հյուսիսում մեծ թափ ստացան Վիկինգների ասպատակությունները։
2-րդ դարից սկսած տարբեր պատճառներով Հռոմեական քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել, այդ թվում ուրբանիզացիան, ծովային առևտուրը և բնակչությունը։ Հնագետները պարզել են, որ Միջերկրական ծովում 3-րդ դարում նավարկել են 1-ին դարի նավարկությունների միայն 40 տոկոսը[1]։ Հռոմեական կայսրության բնակչությունը 150-ից 400 թվականներին նվազել է 65-ից դառնալով 50 միլիոն, անկումը կազմել է ավելի քան 20 տոկոս։ Որոշ գիտնականները այս անկումը կապում են Մութ դարերի ցուրտ կլիմայի հետ, երբ գլոբալ ջերմաստիճանի պատճառով դաշտերը լքվում էին[2][3]։
Հոների ժամանումը 372-375 թվականներին վերջ դրեց այս երկու թագավորություններին։ Հոները, դաշինք կնքելով կենտրոնական Ասիայի ցեղերի հետ, հիմնադրեցին կայսրություն։
Ծանոթագրություններ
↑Hopkins, Keith Taxes and Trade in the Roman Empire (200 BC - AD 400)