Վահրամյաններ

Վահրամյաններ
ԵրկիրԶաքարյան Հայաստան
ՏիրույթներՁորափոր, Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառներ
ԾագումԶաքարյան-Երկայնաբազուկներ
ՏիտղոսներԻշխան
ՀիմնադիրՎահրամ Ա Երկայնաբազուկ
Մեծագույն ներկայացուցիչՎահրամ Բ Գագեցի
Հիմնում1190
Ազգային
պատկանելիություն
Հայ

Վահրամյաններ, իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1190-1300-ական թվականներին, եղել են Վահրամյան իշխանատիրույթի հրամանատար-կողմնակալներ, մասամբ կամ ամբողջովին Ձորափոր, Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում։

Վահրամյանների իշխանատիրույթի սահմաններ

Վահրամյանների իշխանատիրույթը ձևավորվել է 1190-1200-ական թվականներին։ Իշխանատիրույթի սահմանները ձգվել են Գագի բերդից մինչև Շամքոր, Կուրից մինչև Սևանա լեռներ։ Այս տարածքում են գտնվել Գագ, Գավազան (Գավառծին), Կածարեթ, Երգեվանք, Տավուշ, Տերունական, Սազիմ, Քարհերձ, Գարդման բերդերը, Շամքոր քաղաքը։ Մայրաքաղաքն էր Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը։ Իշխանատիրույթի սահմանով է անցել Պարտավ-Գանձակ-Շամքոր-Թիֆլիս առևտրական մայրուղու մի հատվածը։ Վահրամյաններից վասալական կախման մեջ են գտնվել Մածնաբերդի և Նոր Բերդի Կյուրիկյան իշխանությունները։

Տոհմական ծագում

Վահրամյանները պատկանել են Զաքարյան արքայատոհմի կրտսեր ճյուղին։ Սերում են ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ Ա-ից, որի անունով էլ տոհմն ստացել է Վահրամյաններ անունը։ Վահրամ Ա-ն վախճանվել է նախքան 1176 թվականը։ Նա փոքր կալվածքներ է ունեցել Դեբեդի ձորում։

Վահրամյան տոհմի ազդեցիկ ներկայացուցիչներ

Ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբոր՝ Վահրամի որդի Բլուզ /կրտսեր/ Զաքարե Ա-ն /1176-1205 թվականներին/ հորեղբորորդիներ Զաքարե Բ և Իվանե Ա հետ կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Զաքարյան Հայաստանի, այնպես էլ Վրաստանի պետության քաղաքական կյանքում, հենարան է եղել Թամար թագուհուն՝ ֆեոդալական կենտրոնախույս ուժերի և արտաքին թշնամիների դեմ պայքարում։ Հորը հաջորդել է որդին՝ Վահրամ Բ Գագեցին, որի օրոք Վահրամյանների իշխանությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Նրան հաջորդել է որդին՝ Աղբուղան, որի օրոք Վահրամյանների իշխանուտիրույթը սկսել է թուլանալ։

Պատմություն

Բլուզ Զաքարե Ա-ն Գանձակի Ելտկուզյան աթաբեկության տիրապետությունից ազատագրելով հայկական գավառները, հիմնադրել է Վահրամյանների իշխանատիրույթը։ Նրան հաջորդել է որդին՝ Վահրամ Բ Գագեցին։ 1212/1213 թվականին նա նշանակվել է Վրաստանի թագավորության մասխուրթուխուցես /համապատասխանում է սենեկապետի պաշտոնին/։ Օժտված լինելով զորավարական և վարչական ունակություններով, նա մեծ դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում և օտար նվաճողների դեմ պայքարում։ Հատկապես աչքի է ընկել 1220-1221 թվականներին մոնղոլների հետախուզական արշավանքի և 1225-1231 թվականներին՝ Ջալալ էդ դինի հրոսակախմբերի դեմ կազմակերպված դիմադրության ժամանակ։ 1236 թվականին իր իշխանատիրույթն ավերածություններից զերծ պահելու համար, ընդունել է մոնղոլների գերիշխանությունը և ճանաչվել "թուման"-ի վերածված իր իշխանատիրույթի ղեկավար /մոտ 400 հազար բնակիչ/։ 1240-ական թվականներին, Աղբուղա որդու հետ, իր զորքով մասնակցել է դեպի Հարավային Հայաստան մոնղոլների ձեռնարկած արշավանքներին։ 1245-1247 թվականներին Վահրամ Բ Գագեցին վճռորոշ դեր է խաղացել Գեորգի Լաշայի որդի Դավթին արևելավրացական գահ բարձրացնելու գործում, իսկ 1249 թվականին մասնակցել է մոնղոլների դեմ հայ-վրացական ապստամբությանը։ Վահրամ Բ-ին հաջորդել է Աղբուղան։ Նրա օրոք Վահրամյանների իշխանատիրույթն սկսել է թուլանալ։ 13-րդ դարի երկրորդ կեսին Աղբուղային հաջորդել են որդիները՝ Վահրամ Գ-ն, Զաքարե Բ-ն, Իվանեն։ Վահրամյանների մասին եղած վերջին տեղեկությունը թվագրվում է 1284 թվականով։

Վահրամյանների զինանշան

Զաքարյանները /այդ թվում Վահրամյանները/ տարբեր առիթներով շեշտել են, որ իրենք Բագրատունիների սերնդից են և որպես իրավահաջորդ՝ ժառանգեցին նաև Բագրատունիների զինանշանը։ Մեզ են հասել Վահրամյանների զինանշանի օրինակներ։ Դրանք գտնվում են Խորանաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին և գավթի արևմտյան պատին։ Դրանցից առաջինը տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին, ամենաաչքի ընկնող տեղում, զույգ պատուհաններից վերև, վեհասքանչ խաչի աղեղնաձև հիմքի տակ։ Քանդակված է ճանկերով ինչ-որ կենդանու ողնաշարից բռնած արծիվ։ Արծիվը քանդակված է թևերը բաց, թռիչքի պահին, հարթ, առանց մանրամասների ընդգծման և գրեթե կրկնում է Մայր տաճարի արևմտյան ճակատի Բագրատունիների զինանշանի զույգ արծիվներին։ Արծվի ճանկերի մեջ՝ գլխով դեպի ձախ դարձած կենդանի, գիշատիչ գազան է, հավանաբար աղվես։ Նման եզրակացության հիմք է տալիս կենդանու սուր, բաց երախը, երկար ականջները։ Հակառակ արծվի՝ այս կենդանու մարմնի մանրամասներն ավելի որոշակի ընդգծված են ու խոսուն։ Վահրամյանները, որպես տոհմական զինանշան ընդունելով ազատ, անընկճելի արծվին, միաժամանակ իրենց թշնամիներին, որ սելջուկ-թուրքերն էին, պատկերել են թալանի, արյան, խորամանկության մարմնացում կենդանու՝ աղվեսի տեսքով, որին իրենք ողնաշարախեղ են դարձրել, ինչպես վարվեցին թուրք ելտկուզյանների հետ, երբ ազատագրում էին իրենց լայնածավալ իշխանատիրույթը։ Երկրորդը գտնվում է գավթի արևմտյան պատին, մուտքից վերև։ Այստեղ տեսնում ենք երկու նստած առյուծներ, որոնց կենտրոնում պատկերված մարդը բռնել է առյուծների պարանոցին ագուցված շղթան։ Առյուծները արձանային աշխատանք են, իսկ մարդը՝ հարթաքանդակ։ Ինչպես մարդը, այնպես էլ առյուծները դեմքով նայում են դիտողին։ Շղթայակապ առյուծներ առկա են Գեղարդի վանքի Խաղբակյանների զինանշանում, ինչպես նաև Մակարավանքում, Գանձասարում։ Խորանաշատի առյուծների միջև կանգնած մարդը շքեղ հագուստով է, իշխանական տեսքով։ Այստեղ կոնկրետ կերպարներ են քանդակված, և քանդակն անժխտելիորեն զինանշանային արժեք ունի։ Առյուծները կարող են լինել հայր ու որդի Բլուզ /կրտսեր/ Զաքարե Ա-ն և Վահրամ Բ Գագեցին, իսկ պարեգոտով մարդը՝ իշխանատոհմի հիմնադիր Վահրամ Ա-ն։

Մշակութային կենտրոններ

Վահրամյանների օրոք ծաղկում են ապրել նրանց հոգևոր կենտրոն Նոր Վարագավանքը և մշակութային կենտրոն Խորանաշատի վանքը։ Նոր Վարագավանքը հիմնադրել և կառուցապատել են Կյուրիկյան իշխանապետերը։ Վահրամյանների օրոք այն դարձել է նրանց հոգևոր կենտրոնը։ Վանքի վանահայր Հովհաննես Տուեցին /1237-1261 թվականներին/ այստեղ կառուցել է խոշոր, ուղղանկյուն գավիթը։ Խորանաշատը հիմնադրել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին։ Պահպանվել են 1211-1222 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթը, Սուրբ Կիրակի գմբեթավոր մատուռի մնացորդները, պարսպի հատվածներ և գերեզմանատունը։ Վանական Վարդապետն այստեղ հիմնել է բարձր տիպի դպրանոց՝ վարդապետարան։ Այստեղ սովորել են պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ։ Վանական Վարդապետից հետո դպրանոցը գլխավորել են իր ազգականներ Գրիգորիս և Պողոս վարդապետները։ Այս դպրանոցում գրվել ու ընդօրինակվել են տասնյակ ձեռագրեր։ Դրանցից պահպանվել ու այժմ Մատենադարանում պահվում են մի "Ժողովածու"` գրված 1223 թվականին /գրիչ Ստեփանոս Աղթամարցի, ձեռագիր 2101/, "Նարեկ"` գրված 1283 թվականին /գրիչ Մարտիրոս, ձեռագիր 1563/, "Ավետարան"` գրված ԺԵ դարում /ձեռագիր 5601/, "Ժամգիրք"` գրված 1672 թվականին /ձեռագիր 8882/, "Մաշտոց"՝ գրված 1774 թվականին /գրիչ Ավետիս, ձեռագիր 3536/։

Գրականություն

  • Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից։ ՀԽՍՀ ԳԱ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4։
  • Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների տիրապետության օրոք։ ՀԽՍՀ ԳԱ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1983 թ., թիվ 12։
  • Տիգրան Հայազն, Հայկական իշխանական զինանշաններ։ Երևան, 2005 թ.։

Read other articles:

Second Norman Earl of Chester Hugh d'AvranchesPlaque commemorating Hugh d'Avranches in Avranches, NormandyBornc. 1047NormandyDied27 July 1101Resting placeSt Werburgh's Abbey, ChesterOther namesle Gros (the Large)Lupus (Wolf)TitleEarl of Chester (2nd creation)Term1071–1101PredecessorGerbod the Fleming, 1st Earl of Chester (1st creation)SuccessorRichard d'AvranchesSpouseErmentrude of ClaremontChildrenRichard d'AvranchesParentRichard le Goz, Viscount of Avranches Hugh Lupus, Earle of Ches...

 

Halaman ini berisi artikel tentang beragam dialek sosiolinguistik Bikol. Untuk dialek terstandarisasi Bikol yang berdasarkan pada ragam Canaman, lihat Bahasa Bikol Tengah. BikolPersebaranKawasan BikolPenggolonganbahasaAustronesiaMelayu-PolinesiaFilipinaFilipina TengahBikolSubcabang Bikol Pesisir Bikol Dalam Bikol Pandan Kode bahasaISO 639-2 / 5bikGlottologbiko1240Lokasi penuturanPersebaran geografi rumpun bahasa Bikol menurut Etnologi   Bikol murni   Bisakol Portal Ba...

 

Primera División 1942-43 XII Campeonato de Liga Plantilla del Atlético de Bilbao en la temporada 1942-43Datos generalesSede  EspañaFecha 27 de septiembre de 19424 de abril de 1943Edición 12Organizador Real Federación Española de FútbolPalmarésCampeón Atlético de Bilbao (5)Subcampeón Sevilla C. F.Tercero C. F. BarcelonaDatos estadísticosParticipantes 14Partidos 182Goles 712 (3.9 por partido)Máx. goleador Mariano Martín (30 goles)(C. F. Barcelona)Mejor Portero Juan Acuña (-3...

يفتقر محتوى هذه المقالة إلى الاستشهاد بمصادر. فضلاً، ساهم في تطوير هذه المقالة من خلال إضافة مصادر موثوق بها. أي معلومات غير موثقة يمكن التشكيك بها وإزالتها. (ديسمبر 2018) قرية امضاوح  - قرية -  تقسيم إداري البلد  اليمن المحافظة محافظة أبين المديرية مديرية مودية الع

 

一般県道 新潟県道387号 起点 新潟県魚沼市吉水字一ノ坪 終点 新潟県南魚沼市五箇字町屋 接続する主な道路(記法) 国道252号 新潟県道567号大石原線国道17号 ■テンプレート(■ノート ■使い方) ■PJ道路 新潟県道387号吉水大和線(にいがたけんどう387ごう よしみずやまとせん)は、新潟県魚沼市より発し南魚沼市へ至る一般県道である。 概要 新潟県道387号 起点終点...

 

برلمان فنلندا النوع التأسيس 9 مايو 1906  النوع مجلس واحد البلد فنلندا  القيادة رئيس البرلمان آنو فيهفيلاينين  [لغات أخرى]‏، حزب الوسطمنذ 9 يونيو 2020 نائب رئيس أنتي رين  [لغات أخرى]‏، الحزب الاشتراكي الديمقراطي النائب الثاني جوهو إيرولا  [لغات أخرى]‏...

Indian wrestler Labhanshu SharmaPersonal informationBirth nameLabhanshuFull nameLabhanshu SharmaNicknamePahalwan JeeBornRishikesh, Uttarakhand, IndiaEducationNetaji Subhas National Institute of SportsHeight185.5 cm (6 ft 1.0 in) (2021)Weight97 kg (214 lb) (2021)SportCountryIndia Labhanshu Sharma is an Indian wrestler, world peace activist[1] and winner of gold medals in Asian International Games[2] and Indo Nepal International Wrestling Tournament...

 

Term for contemplation and meditation For Meditation concept in Pali called Jhana, see Dhyana in Buddhism. A Brahmin meditating (1851) Malvina Hoffman, Bronze figure of Kashmiri in Meditation, 1930s, Field Museum of Natural History Part of a series onHinduism Hindus History Timeline Origins History Indus Valley Civilisation Historical Vedic religion Dravidian folk religion Śramaṇa Tribal religions in India Traditions Major traditions Shaivism Shaktism Smartism Vaishnavism List Deities Trim...

 

Air Terjun Coban SritiLokasiDesa Pronojiwo, Kecamatan Pronojiwo, Kabupaten Lumajang, Provinsi Jawa Timur, IndonesiaKoordinat8°13′12.6″S 112°56′25.2″E / 8.220167°S 112.940333°E / -8.220167; 112.940333Koordinat: 8°13′12.6″S 112°56′25.2″E / 8.220167°S 112.940333°E / -8.220167; 112.940333TipePlungeTinggi total120 meter (394 ft)Jumlah titik1 (Satu)Anak sungaiSungai Besukbang Air Terjun Coban Sriti atau Coban Wolu merupaka...

Ursuline Church along Slovene Street Ursuline Church of the Holy Trinity (Slovene: Uršulinska cerkev svete Trojice), officially Holy Trinity Parish Church in Ljubljana (Župnijska cerkev svete Trojice), also Nun Church (Nunska cerkev), is a parish church in Ljubljana, the capital of Slovenia.[1] It is located at Slovene Street (Slovenska cesta), along the western border of Congress Square. It was built between 1718 and 1726 in the Baroque style.[2] History The church was desi...

 

American ice cream brand Stroh'sProduct typeIce creamOwnerDean FoodsCountryU.S.Previous ownersStroh Brewery Company Stroh's Ice Cream is an American brand of ice cream, founded by the Stroh Brewery Company of Detroit. Stroh's' products were manufactured and marketed by Dean Foods, which had acquired the brand in 2007.[1] Stroh's Ice Cream is a regional brand distributed mainly in the Midwestern United States. It used to be owned by its namesake company, the Stroh Brewing Company, whic...

 

German painter Sgt. Léo Schnug (1914) Solemn Entry of Emperor Sigismund in Strasbourg in 1414, detail of a 1904 painting by Léo Schnug. Height 3.45 m (11.3 ft), width 8.37 m (27.5 ft). Musée historique de Strasbourg Léo Schnug (17 February 1878, Strasbourg - 15 December 1933, near Brumath) was an Alsatian painter and illustrator of German ancestry.[1] Biography When he was still very young, his father, a court clerk, was hospitalized for a mental illness. To su...

American televangelist and author (born 1963) Joel OsteenOsteen preaching at Lakewood Church in July 2016PersonalBornJoel Scott Osteen (1963-03-05) March 5, 1963 (age 60)Houston, Texas, U.S.ReligionNon-denominational Christianity, Charismatic Christianity, Word of FaithSpouse Victoria Iloff ​(m. 1987)​Children2Parent(s)John Osteen (father)Dolores Pilgrim Osteen (mother)[1]SchoolHumble High SchoolAlma materOral Roberts UniversityRelativesPaul Oste...

 

1997 live album by Charles GayleSolo in JapanLive album by Charles GayleReleased1997RecordedJuly 6–7, 1997GenreFree jazzLabelP.S.F. RecordsProducerCharles Gayle and Jun Tanaka Solo in Japan is an album by American jazz saxophonist Charles Gayle recorded on July 6 and 7, 1997, for P.S.F. Records (PSFD-94). Reception Professional ratingsReview scoresSourceRatingThe Penguin Guide to Jazz[1] The authors of the Penguin Guide to Jazz Recordings awarded the album 4 stars.[1]...

 

Генри Вестайнангл. Henry Vestine Основная информация Имя при рождении Генри Чарльз Вестайн Дата рождения 25 декабря 1944(1944-12-25) Место рождения Такома-Парк, Мэриленд, США Дата смерти 20 октября 1997(1997-10-20) (52 года) Место смерти Париж, Франция Страна  США Профессии гит...

Artikel ini adalah bagian dari seri:Politik Uni Soviet   Kepemimpinan Pemimpin Kepala Negara PresidenWakil Presiden Kepemimpinan bersama Dewan Negara Dewan Presidensial Partai Komunis Kongres Komite Pusat Sejarah Sekretaris Jenderal Politbiro Sekretariat Orgbiro Perwakilan Kongres Soviet(Komite Eksekutif Pusat) Majelis Agung Dewan Kesatuan Dewan Kebangsaan Presidium Kongres Perwakilan Rakyat Ketua Pemilu legislatif 1989 Pemerintahan Konstitusi Nama resmi 1924 1936 1977 Pemerintah Kemente...

 

Johnny Whitworth al Chiller Theatre Expo 2017 Johnny Whitworth (Charleston, 31 ottobre 1975) è un attore e produttore cinematografico statunitense. Indice 1 Biografia 2 Filmografia 2.1 Cinema 2.2 Televisione 2.3 Produttore 3 Doppiatori italiani 4 Collegamenti esterni Biografia Figlio di genitori divorziati, trascorse i suoi primi anni nel suo luogo di nascita, a Charleston, South Carolina, con la madre. Una volta cresciuto, e di età superiore, si trasferisce a Dallas, Texas, con suo padre. ...

 

British editor and publisher of topographical dictionaries and maps, 1782–1865 For others with this name, see Samuel Lewis (disambiguation). Samuel Lewis (c. 1782 – 1865) was the editor and publisher of topographical dictionaries and maps of the United Kingdom of Great Britain and Ireland. The aim of the texts was to give in 'a condensed form', a faithful and impartial description of each place. The firm of Samuel Lewis and Co. was based in London. Samuel Lewis the elder died in 1865. His...

Mohave Power StationMohave Generating StationCountryUnited StatesLocationLaughlin, NevadaCoordinates35°08′42″N 114°35′19″W / 35.14500°N 114.58861°W / 35.14500; -114.58861StatusShut down[1]Commission date1971[1]Decommission date2005Owner(s)Southern California EdisonThermal power stationPrimary fuelBituminous coal[1]Turbine technologySteam turbine[1]Power generation Units operational2 x 8...

 

Challenger Banque Nationale de Granby 2010Singolare Sport Tennis Vincitore Tobias Kamke Finalista Milos Raonic Punteggio 6–3, 7–6(4) Tornei Singolare Singolare   Doppio Doppio 2009 Voce principale: Challenger Banque Nationale de Granby 2010. Il singolare del Challenger Banque Nationale de Granby 2010 è stato un torneo di tennis facente parte dell'ATP Challenger Tour 2010. Xavier Malisse era il detentore del titolo, ma ha deciso di partecipare all'ATP 250 di Los Angeles. Tobias Kamke...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!